BirdLife-ի համաշխարհային կոնգրեսը անց կացվեց Կանադայի Օտտավա քաղաքում

Congress

2013թ. հունիսի 19-ին Կանադայի  մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցավ BirdLife International-ի համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցեցին ավելի քան 120 երկրներից  ժամանած  բնապահպաններ, քաղաքական գործիչներ, գործարարներ: Համաշխարհային այս միջոցառումըBirdLife-ի գործընկեր կազմակերպությունների համար ամենամեծ իրադարձություն էր այս տարում:

margaret

Մարգարետ Էտվուդը «Աշխարհի

թռչունների բնապահպանական

կարգավիճակը» գրքի շնորհանդեսին

BirdLife International-ը  համարվում է աշխարհի խոշորագույն բնապահպանական կազմակերպություններից մեկը, որն ունի ավելի քան 121 BirdLife գործընկերներ ամբողջ աշխարհում, որոնք  իրենց հերթին ունեն 13 միլլիոն անդամներ և աշխատակիցներ, 7000 տեղական պահպանության խմբեր և 7400 աշխատակիցներ: 2013թ-ին  BirdLife International-ի համաշխարհային կոնգրեսը  նշում էր երկու  տարեդարձ` կազմակերպության 90-ամյակը, որից ձևավորվել է BirdLife-ը,  ինչպես նաև BirdLife-ի 20-րդ համագործակցության տարելիցը: Միջոցառմանը  մասնակցում էին BirdLife-ի պատվավոր նախագահ` Ճապոնիայի արքայադուստր Տակամադոն և Կանադական հանրաճանաչ հեղինակներ` Մարգարետ Էտվուդը և Գրեմ Գրիբսոնը, ինչպես նաև բիզնես աշխարհի խոշորագույն գործարարներ: Հյուրերի  թվում էին նաև Բնության Պահպանության Միջազգային Միության տնօրեն` Ջուլիա Մարտոն-Լեֆեվեռը, կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար` Սոուսա Դիասան և թռչունների պահպանության աշխատանքը ամբողջ աշխրահում հովանավորող գլխավոր ներկայացուցիչներ: 

carlos tina

Երկու պատանի

բնապահպանններ Կոնգրեսում

BirdLife-ի համաշխարհային կոնգրեսը կազմակերպվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ` համախմբելով ազգային և տեղական առաջնորդ բնապահպաններին, որի շրջանակներում նրանք կիսում են կենսաբազմազանության կորուստը կանխելու և բնապահպանական նորարարական մոտեցումներով հարուստ իրենց մտքերն ուգիտելիքները: Այս տարի այն կազմակերպվել էր BirdLife-ի երկու կանադականգործընկեր կազմակերպությունների կողմից` Bird Studies Canada և Nature Canada:

Համաշխարհային կոնգրեսի ընթացքում ներկայացվեց BirdLife-ի մինչև 2020թ. ռազմավարականծրագիրը, որն ուղղված է թռչնատեսակների և նրանց բնակավայրերի պահպանմանը, էկոլոգիական կայունությանը և մարդկանց ներուժի զարգացմանը: BirdLife-ի ռազմավարությունը իրականացվում է 9 խոշոր ծրագրերի միջոցով: Նոր ներկայացված ծրագրերի շարքում  էր տեղի բնակչության ռեսուրսի և ներուժի զարգացման ծրագիրը, ուղղված չքավորության նվազեցմանը և կայուն զարգացման խնդիրների լուծմանը բնության պահպանության միջոցով:  

 9098598381 f8d8342014 h

 BirdLife-ի պատվավոր նախագահ`

Ճապոնիայի արքայադուստր Տակամադոն

և BirdLife-ի գործադիր տնօրեն` Մ. Լամբերտինին

BirdLife-ը նաև ներկայացրեց իր բնապահպանական աշխատանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները: Օրինակ` նշանակվել են «տեսակի պահապաններ», որոնց աշխատանքը ուղղված է անհետացման եզրին գտնվող 59 և վտանգված 11 թռչնատեսակների ոչնչացման  կանխմանը,`ընդհանուր առմամբ ապահովելով 537 խոցելի թռչնատեսակների պահպանում: Կոնգրեսը նշանավորվեց «Աշխարհի թռչունների բնապահպանական կարգավիճակը» ներկայացնող գրքի 3-րդ հրատարակությամբ: Այս փաստը վկայում է այն մասին, որ թռչունների կարգավիճակը աշխարհում, ինչպես նաև նրանց համար համապատասխան կենսամիջավայրերը, արագ նվազում են: Սակայն կա նաև ուրախալի լուր` պահպանությունը իրոք արդյունավետ է և տարեկան պահանջում է ցածր ներդրում բնությունը արդյունավետ պահպանելու համար:

 

9120661606 9f6adba3d9 h

Birdlife համաշխարհային կոնգրեսը եզակի հնարավորություն է ընձեռում գործակալություններին, կառավարական մարմիններին, կոնվենցիաների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներին հանդիպելու և քննարկելու բնության համընդհանուր պահպանման հետագա ուղղությունները:Ծրագիրը հագեցած էր հետաքրքիր իրադարձություններով, որն իր մեջ ներառում էր ընկերության տարածաշրջանային և գլոբալ հանդիպումներ, քննարկումներ կառավարման և բիզնես հարցերի շուրջ: Իրականացված 17 սեմինարների ժամանակ քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Տեսակների անհետացման կանխումը»,«Կենսաբազմազանության կարևորագույն տարածքներ»,«Անտառների և օվկիանոսների պահպանումը» և այս ամենը եզրափակվեց BirdLife-ի 90-ամյակի տոնակատարությամբ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը