Ջրլող թռչունների հաշվառումը Հայաստանում (հունվար 2013թ)

P1090317Այս տարվա Ջրաճահճային թռչունների հաշվառումը Հայաստանում թվով 11-րդ էր, որը անցկացվեց Կենտրոնական Ասիայի միգրացիոն ուղին ներառող բոլոր երկներում: Հաշվառումները իրականացվեցին հունվար ամսվա տարբեր օրերին: Քանի որ հաշվառման օրերին եղանակը բարենպաստ էր, հաշվառումը հնարավոր եղավ իրականացնել սահմանված ժամանակում` չնչին շեղումներով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես հաշվառումները իրականացվեցին Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական տնտեսության սահմաններում և Մեծամոր գետի ամբողջ տարածքում: Հաշվառմանը մասնակցել են ՀԹՊՄ աշխատակիցները և կազմակերպության կամավորները ինչպես նաև Սևանի ԿԹՏ-ի խնամակալը:

P1090270Իրականացվող հետազոտության ընթացքում եղանակը Սևանա լճում անկայուն էր. հիմնականում արևոտ, բայց երբեմն ամպում էր, եղանակը դառնում էր շատ քամոտ: Քամու ուժգնությունը ժամանակ առ ժամանակ հասնում էր 15-18մ վայրկյանի, ինչը որոշ դեպքերում դժվարեցնում էր հաշվառման բնականոն ընթացքը, քանի որ պահանջվում էր երկար ժամանակ թռչնի տեսակը բացահայտելու համար, քանզի նրանք թաքնվում էին բարձր ալիքներում: Որոշ դեպքերում քամու ուժգնությունը խոչընդոտում էր հաշվառման ընթացքը այն տեսակետից, որ դժվար էր որոշել թռչունների քանակական խմբերը և այն թռչուններին, որոնք նստած էին ջրի մակերեսի վրա: Հաշվառման ընթացքը խոչընդոտող պատճառներից մեկը ձկնորսների առկայություն է, որոնք զբաղվում էին խեցգետինների որսով: Ի տարբերություն նախորդ տարիների նավակները ուղղված էին դեպի Սևանա լճի ափամերձ հատվածները, ինչը վախեցնում և անհանգստացնում էր թռչուններին և նրանք ստիպված էին անընդհատ մնալ լճի կենտրոնական հատվածում: Բացասական ազդեցության հետ մեկտեղ նավակները, որոնք ուղղված էին դեպի Սևանի ափամերձ հատվածը ունեին նաև դրական կողմ, քանի որ թռչունները հանգիստ նստած էին լճի կենտրոնական հատվածում: Նախորդ տարիներին ամբողջ լճով ընթացող նավակները հանգիստ չէին թողնում այն թռչուններին, որոնց անհրաժեշտ էր անընդհատ տեղաշարժվել, ինչն էլ խոչընդոտում էր թռչնաշխարհի լիարժեք հաշվառմանը և դրա հետ մեկտեղ հանդիսանում էր թռչունների լճի մոտ թռչելու խնդրի հիմնական պատճառ: Հաշվառման ընթացքի դրական գործոններից մեկը կարելի է համարել ափամերձ գոտում սառույցի բացակայությունը,որը պայմանավորված էր ուժեղ քամիներով և համեմատաբար տաք եղանակով, ինչը բնորոշ չէ տվյալ տարածաշրջանում նշված ժամանակահատվածի համար:

P1090327Մեր կարծիքով վերը թվարկված բոլոր գործոնները հիմք հանդիսացան մեծ քանակությամբ ջրլող թռչունների հաշվառման համար Սևանա լճում: Գրանցվեց Սև փարփարի (շուրջ 26838 թռչուն) և Կարմրակտուց սուզաբադի (շուրջ 5853 թռչուն) մեծ քանակություն: Դրա հետ մեկտեղ նշված էր տեսակների քանակական նվազումը, որոնք ավելի կապված են ափամերձ գոտու հետ, որոնցից են Տառեղները և Սուզակները: Սևանա լճում հետաքրքիր թռչնատեսակներից գրանցվել են Խայտաբադ, Լուտոկ, Վարսակտցար և Ծովային աղավնաորոր: Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես Կարմիր բադի դիտարկումներ չեն գրանցվել: Մեծամոր գետի շրջակայքում իրականացվող հաշվառումը նորից ուներ տխուր պատկեր: Ինչպես արդեն նշվել էր նախորդ տարիներին նշված տարածքը կորցրել է իր ձմեռելու նշանակությունը ջրաճահճային ֆաունաի բազմաթիվ ներկայացուցիչների համար:

P1090269Թռչունների ընդհանուր թվից (1130), որը գրանցվել էր հաշվառման օրը, 788 առձանագրվել էին սպիտակ արագիլները: Մեզ նաև չգոհացրեց հաշվառման ընթացքը Արմաշի ձկնաարդյունաբերական տնտեսության տարածքում: Եթե նախորդ տարիներին այդ և հարակից տարածքներում հաշվառված էր ավելի քան 10,000 թռչուն` կազմված 30 տեսակներից, ապա այս տարի 1487 թռչուն ` 27 տեսակներից: Սակայն պետք է նշել և հաշվի առնել, որ այս տարի լճակների մեծ մասը ծածկված էին սառույցով: Ոչ մեծ ջրային մակերեսները տեղակայված էին հիմնականում այն հատվածներում, որտեղ բխում էին արտեզյան ջրերը և տեղական ոռոգման ջրերը թափվում էին լճեր: Կար նաև նշված Փոքր Ձկնկուլի և Սև Փարփարի ոչ մեծ քանակություն:Եթե նախորդ տարի նշված էր բադերի ավելի քան 10 տեսակի 6,000 թռչուն, ապա այս տարի ընդհամենը 8 տեսակի 260 թռչուն, ինչպես նաև 1421 Տառեղ, մինչ դեռ այս տարի ընդհամենը 103-ը:

P1460237Ամփոփելով ձմեռային հաշվառման արդյունքը` կարելի է ասել, որ հաշվառված թռչունների քանակությունը Հայաստանի ամբողջ տարածքով հավասար էր 47745 առանձնյակ, ինչը գերազանցում է նախորդ տարում առձանագրված թռչունների քանակը; Սակայն 2013թ.ի տեսակային կազմը, որը բաղկացած է 35 տեսակից համեմատաբար ավելի քիչ է քան նախորդ տարի (39 տեսակ): Սևանա լճի ավազանում հաշվառված 47745 թռչուններից 94,4%-ը պատկանում էր 28 տեսակի: Ցավոք մեծ հեռավորության և ջրի մակերևույթի վրա մառախուղի առկայության պատճառով անհնար եղավ որոշել շուրջ 4000 բադի և մրտիմնների, ինչպես նաև Որորների ցեղին պատկանող շուրջ 350 թռչնի տեսակային պատկանելիությունը, բայց նրանք ընդգըրկվեցին Սևանա լճում գրանցված թռչունների ցուցակում: Թռչունների ամբողջական տոկոսը, որը գրանցվել էր Արմաշի լճակներում, կազմում էր ընդհամենը 3,2%: Տեսակային կազմը, որը հաշվառված էր այնտեղ, կազմված էր 26 տեսակից: Հաշվառման նվազագույն արդյունքները թե´ քանակապես, թե´ որակապես ստացվել են Մեծամոր գետի շրջակայքում` երեք տարածքներում բոլոր հաշվառված թռչունների 2,4%` ներկայացված 14 տեսակով: Այստեղ արձանագրվել է թռչունների քիչ քանակ և նվազագույն տեսակային կազմ, որը հանդիսանում է որսորդների և որսորդական տարածքների կողմից թռչնաշխարհի վրա ամբողջ Արաքս գետի հովտով նախորդ տարիների ամենօրյա ճնշման արդյունք:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը