Վերածնվող Սևան

probi vodiՀունիսի վերջին անցկացվեց համատեղ դաշտային հետազոտություն ՀՀ ԳԱԱ Գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի, Ձկնաբանության և Կենդանաբանության ինստիտուտների,

Բնապահպանության նախարարության և Հայաստանի թռչունների պահպանության միության աշխատակիցների մասնակցությամբ դեպի Սևանա լիճ:

Հետազոտությունը ընդգրկում էր Փոքր Սևանը և մասնակիորեն նաև Մեծ Սևանը և ուղղված էր իրականացնելու լճի էկոլոգիական մոնիտորինգ:

Բնապահպանության նախարարությանկենտրոնի Հիդրոէկոլոգիայի, Ձկնաբանության և Կենդանաբանության ինստիտուտների,

և Հայաստանի թռչունների պահպանության միության աշխատակիցների մասնակցությամբ դեպի Սևանա լիճ:

Հետազոտությունը ընդգրկում էր Փոքր Սևանը և մասնակիորեն նաև Մեծ Սևանը և ուղղված էր իրականացնելու լճի էկոլոգիական մոնիտորինգ:

Հիդրոէկոլոգների կողմից վերցվեցին ֆիտոպլանկտոնի, զոոպլանկտոնի, զոոբենթոսի և ֆիտոբենթոսի նմուշներ, ինչպես նաև ուսումնասիրվեց ջրի թափանցիկությունը և մի շարք այլ պարամետրեր: Մոնիտորինգային խումբը ջրի նմուշներ վերցրեց նաև հետագա հիդրոքիմիական և հիդրոֆիզիկական ցուցանիշների հիման վրա լճի հիդրոէկոլոգիական վիճակը ուսումնասիրելու համար:

Կատարվեցին թռչնատեսակների և նրանց քանակության ուսումնասիրություններ հետազոտվող տարածքում, հատկապես ուշադրություն դարձնելով որորների կղզու  արգելոցային տարածքին:

zoobentosԻնչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես գրնացվեցին մեծ և փոքր սպիտակ տառեղներ, կվակվա և քաջահավ:

Ինչպես նաև այս տարի բնադրող գաղութում նկատվել են երեք փոքր ջրցուլ և այս տարածքի համար շատ հազվադեպ համարվող եգիպտական տառեղ:

Կղզու հյուսիս արևելյան հատվածում գրանցվեց մեծ ձկնկուլի ոչ մեծ  բնադրող գաղութ, որոնք ի տարբերություն նախորդ տարվա, որ բնադրում էին ջրից դուրս մնացած չոր ճյուղերի վրա, այս տարի բնադրում են գետնի վրա:

Հետազոտության ընթացքում գրանցվեցին նաև մոխրագույն, կռնչան և կարմիր բադերի ոչ մեծ խմբեր: Առափնյա հատվածների ողջ երկայնքով գրանցվեցին սև փարփարներ: Համեմատած նախորդ տարվա, այս տարի մեծ և փոքր սուզակների թվաքանակը նվազել էր:

Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա կարելի է ենթադրել, որ լճի ջրի մակարդակի հետևողական բարձրացումը լավ է ազդում բնադրող թռչնաշխարհի վրա, որոնք յուրաքանչյուր տարի ավելանում են ինչպես քանակային առումով, այնպես էլ` տեսակային կազմով:

dzknkul malaya belaya caplya

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը