«Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մանկական մրցույթ Հայաստանի քաղաքներում և գյուղերում

lets do it2Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է, որը նշվել է աշխարհի հարյուրավոր բնապահպանական կազմակերպությունների, այդ թվում «Մենք կարող ենք» շարժման կողմից: Հայաստանի թռչունների պահպանման միությունը միացավ «Մենք կարող ենք» շարժմանը, որը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշում էր Երևանում և Հայաստանի այլ մարզերում «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մրցույթով: Միջոցառումը հանդիսանում էր Համաշխարհային աղբահավաք 2012-ի բաղադրիչ մասը, որը նպատակ ունի Սեպտեմբերի 15-ին միավորելու բոլորին և մաքրելու Հայաստանն աղբից:


lets do it1Միջոցառումը կազմակերպվել էր «Երիտաարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և մյուս կազմակերպությունների, ինչպսիք էին` Վայրի բնության հիմնադրամը, Հայաստանի ծառատունկ ծրագիրը, Երևանի, Հրազդանի, Ալավերդու, Ապարանի, Եղվարդի, Իջանի և Գավառի Օրհուս կենտորնները, Հայկական բնապահպանական ցանցը,  DJ Վակցինան, «Կանաչաստան» ՀԿ, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ, «Տապան» էկո-ակումբը, Սպառողների աջակցման կենտրոնը, Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ, Armyouth.am կայքը, Օհանյան քոլեջ և այլոց համատեղ ջանքերով:Երևանում մրցույթն անցկացվեց Մանկական զբոսայգում, որտեղ երեխաների հիմնական խնդիրն էր նկարել մաքուր շրջապատ: Երեխաները նկարել էին ծառեր, ծաղիկներ, անտառ և բնությունը պատկերող այլ նկարներ: Մրցույթին մասնակցում էին 6-12 տարեկան ավելի քան 80 երեխաներ: Ինչպես լավագույնները, այնպես էլ բոլոր մասնակիցները խրախուսվեցին մրցանակներով տրամադրված տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում նաև Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը