Երեխաների իրավունքների պաշտպանության օրը Երևանի կենդանաբանական այգում

zooԵրեխաների տոնը` երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանի թռչունների պահպանման միությունը տոնեց Կենդանաբանական այգում` միանալով այնտեղ կազմակերպված միջոցառումներին և տոնախմբությանը: Ի լրումն ծաղրածուների, երաժշտական խմբերի, հեքիաթային հերոսների ու կերպարների այգում ներկա էին մի շարք կազմակերպություններ իրենց տեղեկատվական տաղավարներով, այդ թվում նաև Հայաստանի թռչունների պահպանման միությունը: Միությունը կազմակերպել և անցկացնում էր վիկտորինա-մրցույթ թռչունների մասին: Մեր կազմակերպության աշխատակիցները ուրախ էին նկատել, որ հետաքրքրությունը դեպի թռչունները առանձնահատուկ մեծ էր, և երեխաներն ամեն կերպ լարում էին իրենց միտքն ու փորձում էին տրամաբանորեն պատասխանել հարցերին, թեև շատ դեպքերում սխալվում էին: Ճիշտ պատասխանները խրախուսվում էին մրցանակներով: Միությունը այդ օրը այգում ներկայացրել էր իր կրթական ծրագրերը` Տարվա թռչուն և Գարնանն ընդառաջ, մի շարք գիտահանրամատչելի տպագրանյութեր, օրացույցներ և կպչուն զարդապատկերներ:

zoo1Հատկանշական էր նաև, որ կենդանաբանական այգում փոքրիկների տոնախմբությանը մասնակցեց նաև հանրապետության նախագահը իր թոռնուհու հետ միասին և հույս հայտնեց առաջիկայում տեսնել այգին որպես երեխաների ամենասիրված հանգստի վայր Երևանում:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը և մի շարք այլ կազմակերպությունները պարգևեցին երեխաներին անմոռանալի ու զվարթ մեկ օր Կենդանաբանական այգում:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը