Մոխրագույն Կռունկը ճանաչվել է Տարվա Թռչուն-2010

5237741370 65a2689ba4 
(c) Henrique Oliveira Pires

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը (ՀԹՊՄ), շարունակելով “Տարվա թռչուն” ամենամյա նախաձեռնությունը, 2010 թվականի թռչուն է ճանաչելՄոխրագույն կռունկին:

ՀԹՊՄ-ի կողմից նախաձեռնած հասարակական կարծիքի հարցման արդյունքում առաջադրված վեց թռչնատեսակներից /Մոխրագույն կռունկ, Քարարծիվ, Մորուքավոր անգղ, Սև անգղ, Կովկասյան մայրեհավ և Տափաստանային հողմավար բազե/ Մոխրագույն կռունկը ստացել է հարցվածների ձայների 47 տոկոսը /481 ձայն/մզբաղեցնելով առաջին հորիզոնականը, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են քարարծիը /29%, 297 ձայն/ եւ տափաստանային հողմավար բազեն /18%, 184 ձայն/:

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 1025 հոգի` աշակերտներ, մանկավարժներ, բնասերներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Հարցումն առավել լայնամասշտաբ դարձնելու գործում  մեզ աջակցել են “LOLO” մանկապատանեկան ամսագիրը, Խաղաղության կորպուսի կամավորները և Կարևորագույն թռչնաբանական տարածքների /ԿԹՏ/ խնամակալները: 

Կռունկին որպես տարվա թռչուն նախապատվություն տալն ավելի հրատապ է դառնում այն կապակցությամբ, որ Հայաստանում բնադրվող մոխրագույն կռունկի թվաքանակը օրեցօր կրճատվում է: Այսօր այն բնադրվում է միայն հանրապետության հյուսիսում` Արփի լճի շրջակայքում, և մնացել է ընդամենը 2-6 զույգ: Թվաքանակի կտրուկ նվազումը հիմնականում պայմանավորված է նրանց կենսամիջավայրի ոչնչացմամբ: Դրա հետ մեկտեղ, Հայաստանում այդ հանգանամանքին ավելանում է նաև մարդկանց կողմից անմիջապես իրականացվող հետապնդումն ու որսագողությունը: Մինչդեռ Մոխրագույն կռունկը գրանցված է ՀՀ Կարմիր Գրքում:

Կռունկներն ամենակեր են` կախված կերի բազմազանությունից, սնվում են բույսերով, սերմերով, թրթուրներով, ձկներով, կրծողներով եւ նույնիսկ օձերով: “Տարվա թռչուն” ամենամյա միջոցառումը` տարվա փետրավոր խորհրդանիշը որոշելու համար, նպատակ ունի լայն հասարակությունն իրազեկել տվյալ թռչնատեսակի մասին , շեշտադրելով նրա կարևորությունն ու խոցելի վիճակը: Միջոցառման շրջանակներում նախատեսված են բնապահպանական բնույթի լուսաբանվող միջոցառումներ (ցուցահանդեսներ, միջդպրոցական մրցույթներ`”Լավագույն գեղանկար, լուսանկար, պատմվածք, ձեռքի աշխատանք”, և այլն): Միջոցառումների արդյունքների ամփոփումը տեղի կունենա §Կռունկը` խաղաղության թռչուն¦ խորագիրը կրող փառատոնի ժամանակ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը