ՀԹՊՄ-ը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Կենդանաբանական այգու վերաբացումը

Հայաստանում երեխաները ամբոջ տարին մեծ անհամբերությամբ սպասում են հունիսի 1-ին. չէ՞ որ այն Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը բոլոր միջոցառումները կատարվում են երեխաների համար և երեխաների մասնակցությամբ:

P1130663 P1130655

Հայաստանի թռչունների պահպանման միությունը նույնպես միացավ այս հրաշալի օրվա տոնակատարությանը և ներկայացրեց իր գործունեությունը Երևանի կենդանաբանական այգում: Այս տարին հատկանշական էր այգու համար, քանի որ ավարտվել էր իր վեռակառուցման ծրագրի առաջին փուլը, և թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները հնարավորություն ստացան ծանոթանալու լիովին նոր պայմաններում ապրող զանազան կենդանատեսակների հետ:

Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետը և ՀՀ Նախագահը իր թոռնիկների հետ՝ այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացված մեծածավալ աշխատանքները գնահատելու և, ինչու չէ, Մանուկների տոնը նշելու նպատակով:

Մեր կազմակերպությունը ներկայացել էր իր տաղավարով, որտեղ առկա էին «Գարնանն Ընդառաջ» և «Տարվա Թռչուն» ծրագրերի տպագրությունները, թեմատիկ օրացույցները և մագնիսները: Մեր աշխատակիցները անցկացրեցին վիկտորինա՝ երեխաներին տալով թռչուններին վերաբերող տարատեսակ հարցեր: Ճիշտ պատասխանողները պարգևատրվեցին, իսկ մյուս երեխաներին կոչ արվեց մի փոքր ավելացնել թռչունների մասին իրենց գիտելիքները:

 

P1130697 P1130706

 

P1130686 P1130646

 

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում Երևանի կենդանաբանական այգու անձնակազմին հրավերի համար, ինչպես նաև շնորհավորում վերաբացման կապակցությամբ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը