Տոնում ենք Չվող թռչունների համաշխարհային օրը Հայաստանում

Ամեն տարի, մայիսի երկրորդ շաբաթվա վերջին, մարդիկ ամբողջ աշխարհով մեկ քայլեր են ձեռնարկում և կազմակերպում զանազան հասարակական միջոցառումներ («թռչնային փառատոններ», կրթական ծրագրեր, ցուցահանդեսներ և թռչնադիտարկումներ) Չվող թռչունների համաշխարհային օրը նշելու նպատակով:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շարունակեց իր հին ավանդույթը նշելու այս մեծ տոնը Հայաստանում: ՀԹՊՄ-ը կազմակերպել է տարբեր միջոցառումներ՝ ներառելով շնորհանդեսներ, վիկտորինաներ և խաղեր, որոնք նվիրված են չվող թռչուններին իրենց սպառնող վտանգներից պաշտպանելու թեմային:

 

Group Photo

Այս տարի մայիսի 9-ին մենք ներգրավեցինք Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան No. 17 միջնակարգ դպրոցի աշակերտներին «Էներգիայի աղբյուրները' դարձնենք անվտանգ» վերնագրով շնորհանդեսին մասնակցելու մեջ: Դպրոցականները հույժ հետաքրքրված էին այս ընթացիկ թեմայով, և նրանք ուշիուշով հետևում էին շնորհանդեսին: Մեր աշխատակիցները նախ բացատրեցին միգրացիայի երևույթը և թվարկեցին բոլոր այն գործոնները, որոնք ինչ-որ կերպով կարող են ազդել թռչունների չուի վրա: Մասնավորապես ընդգծվեց արևային մարտկոցների, հողմաշարժիչների և էլեկտրահաղորդիչ լարերի լարման, ինչպես նաև քաղաքների գիշերային լուսավորման վտանգի մասին, որոնք արդեն մեծ թվով թռչունների մահվան պատճառ են հանդիսացել:

 

Presentation        Presentation2 Presentation3a

 

Միջոցառման նպատակն էր ոչ միայն տեղեկացնել դպրոցականներին թռչունների խոցելի լինելու մասին, բայց նաև խրախուսել իրենց ինքնուրույն գտնելու այս հիմնախնդիրը լուծելու հնարավոր տարբերակները: Ի զարմանս մեզ, երեխաները ցուցաբերեցին աննկարագրելի ակտիվություն և մեծ խանդավառությամբ կիսվում էին իրենց մտքերով: Բացի այդ, նրանք մասնակցեցին վիկտորինաներին և թեմատիկ խաղերին, իսկ լավագույն մասնակիցները պարգևատրվեցին գեղեցիկ տպագրություններով:

 

 

Quiz2 Quiz

 

Հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, ՀԹՊՄ-ը նշել է Չվող թռչունների համաշխարհային օրը գերմանացի զբոսաշրջիկների հետ Արմաշ ԿԹՏ-ում և Արագած լեռան վրա: Երկու տարածքում էլ առկա են էլեկտրական հենասյուններ, որոնք ամեն տարի մեծ թվով թռչունների մահվան պատճառ են դառնում: Առավելապես խոցելի են գիշատիչ և ճախրող թռչունները (օր՝ Սպիտակ արագիլները): Օրվա ընթացքում մասկիցները տեղեկացան Հայաստանում միգրացիային խոչընդոտող որոշ էներգիայի աղբյուրների մասին: Կարևորն այն է, որ նրանք կիսվեցին Գերմանիայի՝ էներգիայի աղբյուրները թռչունների համար անվտանգ դարձնելու փորձով՝ ընգծելովNABU-ի աշխատանքը (BirdLife-ի գործընկերը Գերմանիայում): Սա կարող է շատ օգտակար լինել ապագայի համար, երբ տվյալ հարցի նկատմամբ կմշակվեն նոր մոտեցումներ, որոնք ուղղված կլինեն թռչուններին չմեկուսացված հենասյուններից պաշտպանելուն:

Birdwatching

 

Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր շնորհակալությունն է հայտնում WMBD թիմին այս նախաձեռնությունը ստեղծելու, ինպես նաև թեմատիկ տպագրանյութերով ապահովելու համար: Շնորհակալ ենք նաև Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան No. 17 միջնակարգ դպրոցի տնօրինությանը և ուսուցչական անձնակազմին մեր միջոցառման իրականացմանը աջակցելու համար:

Հուսով ենք, հաջորդ տարի մենք կկարողանանք կազմակերպել առավել լայնածավալ միջոցառումներ, որոնք արդեն կընդգրկեն մեր երկրի մեծ մասը:

 

Group Photo2

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը