Գիշանգղի հնարավոր բնադրավայրերի հաշվառում Հայաստանի հյուսիսում

Այս գարնանը` մայիսի 2-9 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի թռչունների պահպանման միությունը վրացական SABUKO բնապահպանական կազմակերպության հետ համատեղ կազմակերպեցին եւ իրականացրին գիտահետազոտական արշավ Հայաստանի հյուսիսում, որը նպատակ էր հետապնդում հայտնաբերել Հայաստանի եւ Միջազգային Կարմիր գրքերում հայտնված եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով «Վտանգված» (EN) գնահատականը ստացած Գիշանգղի (Neopron percnopterus) բները եւ բնադրող թռչուններին` Հայաստանում նրանց թվաքանակի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար:

4 հոգուց բաղկացած թիմը 7 օրերի ընթացքում հնարավորություն ունեցավ շրջելու նախապես պլանավորված եւ մշակված երթուղով Լոռվա, Տավուշի եւ Շիրակի մարզերում: Օգտագործելով մոնոդիտակներ եւ հեռադիտակներ ուսումնասիրությունների համար նախապես ընտրված դիտարկումների մեթոդով մանրակրկտորեն հետազոտվեցին նշված երթուղու բոլոր ձորերն ու կիրճերը՝ գտնելու Գիշանգղերի բնադրման հարմար հարմարավետ բնադրավայրերը: Գիտարշավի արդյունքում նկատվեցին հետազոտվող տեսակի բազմաթիվ առանձնյակներ, սակայն հաջողվեց գտնել միայն 2 բույն Լոռվա մարզի Դսեղ եւ Ստեփանավան բնակավայրերի շրջակայքում: 

Այսպիսով, ավարտվեց համատեղ աշխատանքների առաջին փուլը, իսկ Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր շնորհակալությունն է հայտնում SABUKO կազմակերպությանը եւ հատկապես Եվրոպայից ժամանած կամավորներին, ովքեր իրենց ներդրումը ունեցան հետազոտական աշխատանքների մեջ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը