Այց մարզային դպրոցներ

IMG 0510

Ապրիլի 28 և 29-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ՀԹՊՄ) կազմակերպեց հերթական հանդիպումը մարզային դպրոցների սաների և մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ:

Ապրիլի 28-ին մեր աշխատակիցները այցելեցին Արփի և Խաչիկ գյուղերի միջնակարգ դպրոցները, որտեղ Նորավանք ԿԹՏ-ի խնամակալի օգնությամբ ներկայացրեցին «Գարնանն Ընդառաջ» և «Տարվա թռչուն» կրթական ծրագրերը:

Այդ նույն առաքելությամբ ապրիլի 29-ին ՀԹՊՄ-ը հանդիպեց նաև Ապարանի ավագ դպրոցի աշակերտներին: Վերջին հանդիպման կայացման հարցում հատկանշական է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Օրհուս կենտրոնի դերը, որ արդեն հինգ տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի թռչունների պահպանման միության հետ:

IMG 0516a P1130395b

«Գարնանն ընդառաջ» նախագծի նպատակն է երեխաների շրջանում բարձրացնել թռչունների և կենսաբազմազանության կարևորության գիտակցումը, պարզաբանել թռչունների` որպես բնական միջավայրի կարևոր բաղադրիչի դերն ու նշանակությունը, խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության հանդեպ:

«Տարվա թռչուն» կրթական ծրագիրը մեկնարկել է 2009թ-ից և ունի հետևյալ նպատակը՝ սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

P1130397

Դասընթացի մասնակիցները տեղեկություն ստացան գարնան հինգ տեսակների՝ Գյուղական ծիծեռնակի, Սև մանգաղաթևի, Սպիտակ արագիլի, Սովորական կկվի և Ոսկեգույն մեղվակերի մասին: Նպատակն էր հետաքրքրություն մտցնել դպրոցականների, մեծահասակների և բնությունը գնահատողների շրջանակներում, հոգատարություն սերմանել բնության փետրավոր ներկայացուցիչների հանդեպ:

P1130383

Բոլոր երեխաներին, ինչպես նաև նրանց ծնողներին և ուսուցիչներին առաջարկվեց մասնակցել չվող թռչունների վերադարձի դիտումներին, որոնց միջոցով երեխաները կստեղծեն այս թռչնատեսակների ամենամյա ճամփորդության իրական քարտեզը:

Աշակերտները տեղեկացան նաև «Գարնանն Ընդառաջի» շրջանակներում անցկացվող մրցույթների մասին.

1. Լավագույն կոմիքսի մրցույթ՝ «Հաղթահարելով դժվարությունները» խորագրով,

2. «Լավագույն Գարնանն Ընդառաջ դպրոց» մրցույթ:

IMG 0504

Աշակերտներին ներկայացվեց նաև 2015 թ. խորհրդանիշ թռչնատեսակը՝ Ներկարարը, որի մասին դպրոցականներն իմացան բազում հետաքրքիր տեղեկություններ: Այցի վերջում անցկացվեց վիկտորինա, որի հաղթողները ստացան խրախուսական նվերներ: Երեխաները տեղեկացան նաև «Տարվա թռչուն» կրթական ծրագրի շրջանակներում անցկացվող նկարչական մրցույթի մասին:

ՀԹՊՄ-ը իր շնորհակալությունն է հայտնում այցի բոլոր մասնակիցներին, Նորավանք ԿԹՏ-ի խնամակալին և Ապարան քաղաքի Օրհուս կենտրոնին մեզ աջակցելու համար:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը