Մրցույթ. նկարում ենք տարվա խորհրդանիշ Ներկարարին

mrcuyt

Եթե սիրում եք նկարել, ապա այս նորությունը հենց ձեզ համար է:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա թռչուն» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ: Ձեզանից պահանջվում է նկարել 2015թ «Տարվա թռչնին»՝ Ներկարարին, որն ընտրվել է ձեր քվեարկության արդյունքում:  

Ներկարարը համարվում է Հայաստանի ամենագունագեղ թռչուններից մեկը,  որին կարելի է հանդիպել մեր հանրապետության գրեթե ողջ տարածքում: Վստահ ենք, որ ձեզանից շատ շատերը տեսել են այս թռչնին:

Դե ինչ, առաջարկում ենք չկորցնել ոչ մի ավելորդ րոպե և շտապել վրձինների, ներկերի և մատիտների հետևից: Համոզված ենք, որ ձեզ մոտ շատ գեղեցիկ նկարներ կստացվեն:

Չմոռանաք ուղարկել ձեր աշխատանքները մինչև սեպտեմբերի 15-ը հետևյալ հասցեով՝ Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով:

Սպասում ենք ձեր գունագեղ ու գեղեցիկ նկարներին: 

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը