Օգնի՛ր թռչուններին: Մաքրի՛ր դպրոցդ աղբից

P1610127

Աղբահավաքի մրցույթի հաղթող թիմը՝ «Ոսկեգույն մեղվակեր»

Հայաստանի թռչունների պահպանման միությունը, բացի իր գիտական և բնապահպանական գործունեությունից, մեծ նշանակություն է տալիս նաև կրթական միջոցառումների կազմակերպմանը: Հենց այդ գաղափարի շրջանակներում էլ մեր աշխատակիցները այցելեցին Սուրենավանի դպրոցը, որտեղ տեղի ունեցավ «Տարվա Թռչուն» և «Գարնանն Ընդառաջ» ծրագրերի բովանդակալից և մանրամասն ներկայացումը: 

P1130165 P1580938               
                          «Գարնանն Ընդառաջ»                                                                                        «Տարվա Թռչուն»

Power Point շնորհանդեսների միջոցով երեխաները ծանոթացան 2015 թվականը խորհրդանշող թռչունի՝ ներկարարի հետ: Նրանք տեղեկացան «Գարնանն Ընդառաջ» ծրագրի մեկնարկի մասին, ինչպես նաև սովորեցին, թե ինչպես գրանցել իրենց դիտարկումները ծրագրի վեբ-կայքում: Տեղեկատվական նյութերի ներկայացմանը հաջորդեց վիկտորինան: Երեխաներին տրվեցին հարցեր, որոնք կազմված էին մինչ այդ ներկայացված նյութերի հիման վրա: Ճիշտ պատասխաններ տված դպրոցականները ստացան խրախուսող նվերներ: 

P1580945

Օրվա ամենաակտիվ և ոչ պակաս կարևոր մասն էր կազմել դպրոցի շրջակայքում իրականացված աղբահավաքը: Տվյալ միջոցառումը նպատակ էր հետապնդում մաքրել տարածքը այն անցանկալի իրերից, որոնք արագիլները օգտագործում են իրենց բույնը կառուցելիս: Հետագայում նման աղբը կարող է դառնալ ինչպես հասուն, այնպես էլ երիտասարդ առանձնյակների անկման պատճառ: 

P1610008

Դպրոցի աշակերտները, տարբեր տարիքի և դասարանների, մեծ խանդավառությամբ միացան այս կրթական ակցիային: Պատահականության սկզբունքով նրանք բաժանվեցին թիմերի և ՀԹՊՄ-ի աշխատակիցների համակարգմամբ շատ կարճ ժամանակահատվածում հավաքեցին հսկայական քանակությամբ աղբ, որ երկար ժամանակ է, ինչ կուտակված էր դպրոցի շրջակայքում: 

P1610050a P1610029a

                    2-րդ տեղ, թիմ «Մանգաղաթև»                                                                      3-րդ տեղ, թիմ «Սպիտակ արագիլ»

P1610039a P1610057a

                    Թիմ «Գյուղական ծիծեռնակ»                                                                                              Թիմ «Կկու»

Աղբահավաքի ավարտին կատարվեց արդյունքների ամփոփում և թռչունների համար համար խիստ վտանգավոր աղբի առավել մեծ քանակություն հավաքած թիմերին շնորհվեցին հատուկ մրցանակներ: Մյուս թիմերի անդամները իրենց հերթին ստացան խրախուսող նվերներ: Դպրոցականներին կոչ արվեց ավելի ուշադիր ու հոգատար լինել թռչունների նկատմամբ և այսուհետ խուսափել դպրոցի շրջակայքում աղբ թափելուց: 

P1610081

ՀԹՊՄ-ը հատուկ շնորհակալությունն է հայտնում Սուրենավանի հիմնական դպրոցի անձնակազմին՝ ջերմ ընդունելության և անցկացված միջոցառումներին աջակից լինելու համար:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը