Թռչնասերները տոնում են Թռչունների միջազգային օրը և «Գարնանն Ընդառաջ» ծրագրի մեկնարկը

Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է: Այն ամեն տարի մեծ խանդավառությամբ նշվում է թե՛ թռչնաբանների, թե՛ թռչնասերների կողմից:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը, չխախտելով երկար տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթը, հատուկ ուշադրությամբ անդրադարձավ այս տոնին: Այս անգամ տոնակատարությունը տեղի ունեցավ LOFT ինքնազարգացման կենտրոնում: Միջոցառումն իր մեջ ներառեց «Գարնանն Ընդառաջ» ծրագրի մեկնարկը, ինչպես նաև «Ձմեռող թռչունների հաշվառման»արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը:

P1120984a P1580821a

Միջոցառումը բացվեց ողջույնի և շնորհավորանքի խոսքով, այնուհետև համառոտ ներկայացվեց ՀԹՊՄ-ն կողմից վերջին 2 տարվա ընթացքում իրականացված գործունեությունը և ընթացիկ աշխատանքներն ու ապագա ծրագրերը թռչունների պահպանման գործում:

P1580865a

Ամփոփվեցին Հայաստանում առաջին անգամ իրականացված «Ձմեռող թռչունների հաշվառման»արդյունքները, իսկ հաշվառման մասնակիցներին շնորհվեցին խրախուսիչ մրցանակներ՝ կոչ անելով նույն ակտիվությամբ շարունակելու նվիրված լինել այս շատ հետաքրքրաշարժ նախաձեռնությանը:

Հարկ է նշել, որ օրվա կարևորագույն և հիմնական մասը կազմեց «Գարնանն Ընդառաջ» ծրագրի ամենամյա մեկնարկը: Բոլոր թռչնասերներին կոչ արվեց միանալու չվող թռչունների վերադարձի դիտարկումների և դրանց գրանցմանը պաշտոնական վեբ-կայքում:

P1580899a

«Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հյուրերը կամավոր սկզբունքներով միացան վեբ-կայքում տեղադրված խաղ-մրցույթին: Իսկ լավագույն արդյունքներով մասնակիցները ստացան զանազան մրցանակներ:

P1120997a P1130007a

P1130004a P1130011d

P1580921a

Միջոցառումը եզրափակվեց շնորհակալական խոսքով և ավելի ակտիվ լինելու ուղերձով, որին հաջորդեց տոնակատարության «ամենաքաղցր» մասը` անմիջական շփումը հյուրասիրության սեղանի շուրջ: Թռչնասերները կիսվեցին իրենց տպավորություններվ ու կարծիքներով, ձեռք բերեցին նոր ընկերներ և խոստացան հավատարիմ մնալ թռչունների պահպանման ազնիվ գործին:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր շնորհակալությունն է հայտնում օրվա տոնակատարության բոլոր մասնակիցներին, LOFT ինքնազարգացման կենտրոնին և կոչ անում մյուս բոլոր թռչնասերներին, անկախ տարիքից և մասնագիտությունից, միանալ «Գարնանն Ընդառաջ» ծրագրին և գրանցել իրենց դիտարկումները վեբ-կայքում: 

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը