«Ձմեռող թռչունների հաշվառում» նախաձեռնության արդյունքների ամփոփում

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չմնացին թռչունների նկատմամբ և մասնակցեցին ձմեռող թռչունների հաշվառմանը:

Արդյունքում լավագույն մասնակից ճանաչվեց Սուրեն Հարությունյանը Վանաձորից, ով իր բակում տեղադրել էր տնակ-կերաման, լուսանկարել և տեսագրել կերամանի փետրավոր այցելուներին՝ երկնագույն,սև, մեծ երաշտահավերին, ամուրիկներին և տնային ճնճղուկներին:

 

SAM 0208a

 

Ուշագրավ լուսանկարներ ստացանք մեր մյուս մասնակիցներից՝ Վահրամ Պետրոսյանից և Քրիստինա Հակոբյանից: Վահրամին հաջողվել էր լուսանկարել մեծ երաշտահավին և տնային ճնճղուկին իր տեղադրած կերամանից սնվելու ժամանակ,

 

10931155 1549834231925149 6900825232510746802 o 10934110 1549834228591816 3000151759014429601 o

 

իսկ Քրիստինան տեսագրել և լուսանկարել էր տնային ճնճղուկներին: Մասնակիցները կխրախուսվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

 

IMG 9477

 

Հայաստանի թռչունների պահպանման միությունը կոչ է անում չսահմանափակվել միանգամյա մասնակցությամբ, այլ դարձնել թռչունների ձմեռային մոնիտորինգը բարի ավանդույթ` կերակրել և հետևել թռչուններին անգամ տաք եղանակին:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը