Մի թռչնով Գարուն բե՛ր

New BirdLife                                               logo spring alive LOGO

 

mitsubishi logo

 

Դարձրո՛ւ այգիդ կամ պատշգամբդ թռչունների համար հյուրընկալ

 

P1080133Շուտով բոլոր չվող թռչուններն իրենց ձմեռման վայրից՝ Աֆրիկայից կվերադառնան Եվրոպա և Ասիա:

Բնությունը պատրաստվում է նրանց գալստին, իսկ դու՞ք:

Բնությունը պատրաստվում է գարնանը և տրամադրում է այնամենն ինչն անհրաժեշտ է թռչուններին. ձմռան ցրտից հետո սառցակալած լճերի հալք, ձմեռվա ընթացքում խոր քուն մտած կենդանիների արթնացում, ծառերի բողբոջում և օդում միջատների ավելացում:

Յուրաքանչյուր տարի միլիոնավոր թռչուններ անցնում են ահռելի մեծ տարածություններ, իսկ որպեսզի սնվեն և բազմանան Եվրոպայում և Ասիայում, նրանք ունեն մեր օգնության կարիքը:

Այս տարի «Գարնանն Ընդառաջ» ծրագիրը ցանկանում է, որպեսզի ձեր այգին և պատշգամբը լինի է՛լ ավելի հյուրընկալ այն թռչունների համար, որոնք կարող են կանգ առնել այդ վայրերում իրենց զարմանահրաշ միգրացիայի ընթացքում: Գարնանային միջոցառումն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը, թռչունների համար դուք կարող եք պատրաստել արհեստական բներ, կերամաններ և հետևել, թե ինչ հաճախականությամբ են նրանք այցելում և երբ են սկսում վերադառնալ իրենց ձմեռման վայրերից: «Գարնանն Ընդառաջ» կրթական ծրագիրը և նրա էլ. կայքը կսովորացնեն ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, թե ինչպես պատրաստել արհեստական բներ և կերամաններ:

2014թ-ին   «Գարնանն Ընդառաջի» ընթացքում գրանցվել է մասնակիցների  ռեկորդային թիվ՝ 3,9 միլիոն մասնակից: Սա հիանալի արդյունք է և հնարավորություն է տալիս հետևելու թռչունների չուի և վերադարձին Աֆրիկայից Եվրասիա: 

Բացի նրանից, որ այս տարի անցկացվում է թռչնասեր այգի ակցիան, յուրաքանչյուր տարի իրականացվում է հետևյալ թռչնատեսակների դիտարկում՝ Սպիտակ արագիլ, Սովորական կկու, Սև մանգաղաթև,Ոսկեգույն մեղվակեր և Գյուղական ծիծեռնակ: «Գարնանն Ընդառաջի» կայքում (www.springalive.net) Եվրոպայում, Աֆրիկայում  և Կենտրոնական  Ասիայում բնակվող երեխաները  իրենց դիտարկումների շնորհիվ ստեղծում են այս թռչունների կողմից կատարվող անհավանական ճանապարհորդության քարտեզը: Եվրասիայի և Աֆրիկայի դպրոցները բացի նշված միգրացիոն ճանապարհներից կապված են միմյանց հետ նաև համապատասխան նախաձեռնություններով, ինչպիսին է «Երկվորյակ դպրոցներ» նախագիծը:

Չվող թռչունները իրենց չուի ընթացքում հանդիպում են բազում արգելքների. կլիմայի փոփոխություն, երաշտ, որսորդություն: «Գարնանն Ընդառաջ» նախաձեռնությունը հույս ունի,  որ տեղի համայնքներում բնակվող երեխաների օգնությամբ այդ թռչունները իրենց համար կգտնեն  համապատասխան քանակությամբ սնունդ, ապաստան և կշարունակեն վերադառնել այնտեղ ամեն տարի:

Գարունն արթնանում է թռչունների համար:

 

Թե ինչպես կարող եք այս տարի մասնակցել «Գարնանն Ընդառաջ» ծրագրին, տեղեկացեք այստեղ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը