Աշխատաժողով Բուլղարիայում

bulgaria

Հուլիսի 5-ից 8-ը Հայաստանի թռչունների պահպանման միությունը մասնակցել է Բուլղարիայում կայացած համաշխայնորեն վտանգված Գիշանգղի պահպանմանը նվիրված աշխատաժողովին: Նպատակը չուի ուղիներում Գիշանգղի միջազգային պահպանման նախագծի մշակումն էր՝ երաշխավորելու պոպուլյացիաների պահպանումը Բալկաններում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ներառելով չուի ուղին և ձմեռման վայրերը:

Չուի ուղիներում Գիշանգղի միջազգային պահպանման նախագիծը կգործի որպես առանցքային գործիք՝ կարգավորելու մայրցամաքային համագործակցությունը և կիրառելու բնապահպանման միջոցառումները՝ Գիշանգղի պոպուլյացիաների երկարաժամկետ պահպանումը Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում, Միջին Արևելքում և Աֆրիկայում երաշխավորելու նպատակով (ընդհանուր ապաստանելով համաշխարհային պոպուլյացիայի մոտ 40%-ը):

Գիշանգղը փոքրաթիվ թռչուն է, ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում որպես «Վտանգված»: Չնայած այս տեսակի պոպուլյացիայի արագ կրճատմանը, այն ընդգրկվել է Հայաստանի Կարմիր գրքում միայն 2010 թ-ին: Լինելով Կովկասի մաս՝ Հայաստանը Գիշանգղի պահպանման հարցում բախվում է նույն խնդիրներին, ինչ և հարևան պետությունները: Այս թռչնատեսակի միգրացիայի և բնադրավայրերի մասին տեղեկատվության պակասը, ինչպես նաև պոպուլյացիայի ընթացիկ կրճատումը այն գործոններն են, որոնք Գիշանգղի պահպանման կարգավիճակը դարձնում են այսքան անորոշ և հատվածական: Ներկայիս իրավիճակը շտապ գործողությունների կարիքն ունի, որոնք պետք է իրականացվեն Կառավարության և տեղային իշխանությունների կողմից: Դրանք իր մեջ ներառում են առանձնյակաների, բնադրող զույգերի, բնադրավայրերի թվերի վերաբերյալ հետազոտությունները, այս տեսակը վտանգող հիմնական սպառնալիքների և գործոնների, ինչպես նաև Գիշանգղի չուի ուղու հայտնաբերումը:

Աշխատաժողովին մասնակցել են ավելի քան 70 պետական պաշտոնյաներ, գիտնականներ, հետազոտողներ և մասնագետներ այն 33 երկրից, որտեղ Գիշանգղը բնադրում, այցելում կամ անցկացնում է ձմեռը:

Աշխատաժողովի ընթացքում առանձնացվել են Գիշանգղի պոպուլյացիայի կրճատմանը նպաստող հետևյալ սպառնալիքների համակցություն.

- թունավորումը, գիշատիչների հետապնդումը, գյուղատնտեսական քիմիկատների, ինչպես նաև կապարագնդիկների (որսի ընթացքում) անհարկի օգտագործումը,

- կենսամիջավայրերի վատթարացումով և այգեգործական գործելակերպով պայմանավորված հասանելի սննդի ոչ բավարար չափը,

- հողմակայանների հետ բախումները և էլեկտրահաղորդման գծերի հոսանքը,

- բնադրավայրերում թռչունների անհանգստացումը և որոշ աֆրիկական երկրներում ավանդական բժշկության համար կատարվող ապօրինի բերքահավաքը:

Սպառնալիքները հաշվի առնելով առանձնացվել են հետևյալ գերակայությունները.

• նվազեցնել բոլոր տեսակի թունավորումներից հնարավոր սպառնալիքները,

• նվազեցնել ապօրինի որսը, վաճառքը և թռչունների անհանգստացումը,

• կանխել հոսանքի հարվածները և ընդհարումները հողմակայանների տուրբինաների հետ, ստեղծել դրա հնարավորությունը Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում և Միջին Արևելքում,

• աջակցել հետազոտություններին (բնադրավայրերից դուրս), բարելավել տեղեկատվության փոխանակումը:

Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ արվեց ընդունել չուի ուղիներում Գիշանգղի միջազգային պահպանման նախագիծը և բարելավել իրենց միջև համակարգումը, ինչպես նաև ավելացնել այս տեսակի համար կատարվող բնապահպանական աշխատանքների թիվը:     

ՀԹՊՄ-ը շնորհակալ է BirdLife-ի մեր բուլղարական գործընկերոջը՝ BSPB-ին, բոլոր մասնակիցներին հյուրընկալելու և արդյունավետ հանդիպման համար: 

bulgaria2 bulgaria3

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը