Ամեն ինչ «Եվրաթռչնադիտարկում 2015»-ի մասին

 

EuroBirdWatch2015

 

2015թ-ի  Հոկտեմբերի 3-ին և 4-ին տասնյակ հազարավոր աչքեր ամբողջ Եվրոպայից և նույնիսկ նրա սահմաններից դուրս Եվրաթռչնադիտարկման շրջանակներում կհետևեն թռչունների զարմանահրաշ միգրացիային:

Քանի որ ավարտվել է ամառը և բնադրման շրջանը, թռչունները սկսում են վերադառնալ դեպի Եվրոպայի հարավ և Աֆրիկա: Դա հիանալի պայմաններ է ստեղծում ամբողջ Եվրոպայի թռչնասերների և գիտնականների համար հետազոտելու, հաշվելու, քարտեզագրելու միգրացիոն ուղիները և չուի վարքը: Ավելի քան 30 BirdLife գործնկեր կազմակերպություններ`Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից, այս տարի պատրաստվում են մասնակցել Եվրաթռչնադիտարկմանը:

Միջոցառումը, որն առաջին անգամ կազմակերպվել է 1993թ-ին, ոչ միայն  գիտակ թռչնադիտարկողների համար է: Birdlife-ի գործնկեր կազմակերպությունները անցկացնում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են թռչնադիտարկման էքսկուրսիաներ հատուկ պահպանվող և Կարևորագույն թռչնաբանական տարածքներում, մրցույթներ և տարբեր փառատոններ երեխաների և բոլոր նրանց համար ում հետաքրքրում են թռչունները:

Եվրաթռչնադիտարկման նպատակն է խրախուսել  մարդկանց գնալ ուսումնասիրելու և վայելելու թռչուններին, ցույց տալ թռչունների միգրացիայի հրաշքները, թռչունների և նրանց միգրացիոն ուղիների պահպանության կարևորությունը:Այն նաև աշխատում է մարդկանց ուշադրությունը սևեռել վտանգված տեսակների և նրանց ապրելավայրերի պահպանության վրա:

2014 թվականին 38 երկրներ Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից մասնակցեցին Եվրաթռչնադիտարկմանը: Կազմակերպվել էին 1184 միջոցառումներ, որոնց մասնակցեց ավելի քան 33.000 մարդ, ովքեր օգնեցին հաշվել թռչուններին կամ պարզապես մասնակցեցին թռչնադիտարկումներին:Աննախադեպ էր նաև հաշվված թռչունների քանակը` մոտ 7.5 միլիոն թռչուն, ինչը ամենաբարձր արդյունքն էր միջոցառման պատմության մեջ: Եվրաթռչնադիտարկում նախաձեռնությունը իր գոյության 21 տարիների ընթացքում կազմակերպել է 36.000 միջոցառում, որոնց մասնակցել է 1.1 միլիոն մարդ իսկ միգրացիայի ընթացքում հաշվվել է ավելի քան 60 միլիոն թռչուն:

Միգրացիոն հաշվումները ամեն երկրում կազմակերպվում են հատուկ հաշվարկային կայանների ցանցի միջոցով, որոնք ղեկավարվում են մասնագետ թռչնաբանի կողմից, կամ կարևորագույն թռչնաբանական տարածքներում արշավների միջոցով: Գործնկեր երկրների կողմից հավաքված տվյալները ուղղարկվում են «Եվրոպական կենտրոն», որն այս տարի հանդիսանում է Նիդեռլանդները (Vogelbescherming Nederland): Այս կազմակերպությունը նախնական տեղեկությունները կհրապարակի հոկտեմբերի 4-ի երեկոյան, իսկ ամբողջական հաշվետվությունը քիչ ուշ:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ASPB)` Bidlife-ի ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես ամեն տարի, իր ակտիվ մասնակցությունն է ունենալու կայանալիք Եվրաթռչնադիտարկմանը: Հոկտեմբերի 3-ին Խոր Վիրապ վանքի հարակից տարածքում ՀԹՊՄ-ը կանցկացնի թռչնադիտարկում և թռչունների հաշվառում: Մասնակցելու համար պարզապես կապնվեք մեզ հետ:

Նախկին Եվրաթռչնադիտարկումների մասին մանրամասն տեղեկություններ, ներբեռնումներ, արդյունքներ և լուսանկարներ կարող եք գտնել այստեղ

Աղբյուրը՝ BirdLife International:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը