«ՏաՏա» Ամառային դպրոցի սաները «թռչունների աշխարհում»

IMG 4975

Հայաստանի թռչունների պահպանման միությունը հուլիսի 16-ին հյուրընկալվեց «ՏաՏա. Մայրիկիս օգնականը» ամառային դպրոցի սաներին: Շենքի պատերի գունագեղ նկարները և ներսում տիրող ջերմ մթնոլորտը տրամադրող էին ինչպես երեխաների, այնպես էլ կազմակերպության աշխատակիցների համար:Երեխաները փոխանցեցին իրենց դրական լիցքերը, զարմացրեցին իրենց գիտելիքների մակարդակով, եռանդով և ակտիվությամբ:

IMG 4983IMG 4976

Կազմակերպության աշխատակիցները երեխաներին ներկայացրեցին «Տարվա թռչուն» և «Գարնանն Ընդառաջ» կրթական ծրագրերը: Փոքրիկները մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ հետևում էին ներկայացվող նյութերին և անհամբերությամբ տալիս իրենց հուզող մի շարք հարցեր և ստանում դրանց պատասխանները:

Հանդիպման ավարտին ՀԹՊՄ-ի աշխատակիցների կողմից կազմակերպվեց հետաքրքիր թռչնային խաղ, որի ընթացքում ամփոփվեց երեխաների գիտելիքները թռչունների ճաշացանկի վերաբերյալ:

IMG 5027IMG 5053

Ի մի բերելով խաղի արդյունքները՝ վստահ կարելի է ասել, որ երեխաները ստացան հետաքրքիր տեղեկություններ գարնան գալուստն ավետող հինգ թռչնատեսակների մասին, ինչպես նաև ծանոթացան 2015թ. Տարվա թռչնի՝ Ներկարարի հետ:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում «ՏաՏա. Մայրիկիս օգնականը» կենտրոնին հրավերի և ջերմ ընդունելության համար:

IMG 5059IMG 5021

IMG 5052IMG 5051

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը