Բացահայտեք ձեզ համար Մետաքսի ճանապարհի հնագույն երթուղին

BSSRC map

 

Նոյեմբերի 7-ին Երևանում Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի գործընկերները ազդարարեցին «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի» պաշտոնական միջտարածաշրջանային բացումը (www.blackseasilkroad.com): «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքը»  3000 կմ երկարությամբ երթուղի է, որը սկսվում է հունական Սալոնիկ քաղաքից եւ ավարտվում է Մեղրիում: Հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, դեսպան Տրայան Հրիստեանը` ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ինչպես նաև Հայաստանում Հունաստանի, Վրաստանի, Ւտալիայի և Չինաստանի դեսպանները: Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Մշակույթի, Էկոնոմիկայի, Տրանսպորտի և Կապի նախարարության և  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, որի ընթացքում մասնակից պետությունները ներկայացնում էին իրենց մշակույթը և խոհանոցը: Միջոցառման մեկնարկը սկսվեց ազգային երաժշտության հնչյունների ներքո, որի ընթացքում ներկայացվեցին բոլոր այն երկրները, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել ծրագրի ստեղծմանը:  

2012 թ. ՀԹՊՄ սկսեց համագործակցություւնը «AMAP Մարդկային Զարգացման» ՀԿ-ի հետ, որն էլ նախաձեռնեց այս միջսահմանային ծրագիրը և ստեղծեց կազմակերպությունների դաշինք հանձինս թուրքական Էկոնոմիքս Միության, հունական Եվրոպական Տարածաշրջանային Համագործակցության Միավորման և վրացական Թաձրելի հիմնադրամի՝ նպատակ ունենալով ստեղծել 21-րդ դարի տուրիզմի նոր ձև, որն իր մեջ ներառում է ավելի քան 150 տեսարժան վայր 173 համայնքներում: 

10644634 887521267935843 5015473211270163846 o

Մարդիկ, ովքեր ընդգրկված են «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագրում

«Մետաքսի ճանապարհ սևծովյան միջանցք»  տուրիստական ուղին հիանալի հնարավորություն է տալիս վերհիշելու հնագույն մետաքսի ճանապարհով անցնող 4 երկրների երթուղին՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա և Հունաստան, ինչպես նաև թույլ է տալիս հիանալու այդ հնագույն երկրների զարմանահրաշ տեսարժան վայրերով, տպավորիչ սարերով և լճերով, հնարավորություն ընձեռում ներգրավվել տեղական համայնքների առօրյա կյանքին և կենցաղին՝ վայելելով տեղի բնակչության անմոռանալի հյուրընկալությունը: Մետաքսի ճանապարհի ամբողջ երկայնքով ձգվող պատմական, մշակութային և բնական վայրերն անհայտ են և չայցելված: Այս երթուղին հիանալի տարբերակ է ինքնուրույն շրջագայողների համար: Այն իր տեսակով եզակի է, քանզի տեղեկատվական վահանակների միջոցով տրամադրում է  ամբողջական տեղեկություն տվյալ տեղանքի դժվար հասանելի վայրերի և վայրի բնության վերաբերյալ:

Հարյուրավոր պատմա-մշակութային և բնության տարածքներում տեղադրվել են բազմալեզու ուղղորդող նշաններ, տեղեկատվական վահանակներ, սկզբնանշաններ և քայլարշավների ցուցանակներ, որոնք կապում են հյուսիս-արևմտյան Հունաստանը, Թուրքիայի Սև ծովյան ափը, արևմտյան Վրաստանը Հայաստանին՝ հյուսիսից մինչև հարավ: Նմանատիպ տեղեկատվական ցուցանակներ տեղադրվել են բոլոր մասնակից երկրներում՝ Հունաստանում՝ 15, Թուրքիայում՝ 100, Վրաստանում՝ 34 և 43-ը՝ Հայաստանում: Հայաստանում ներկայացված 43 տեսարժան վայրերից 11 նշված են որպես բնական արահետներ, որոնք տալիս են զբոսանքի, թռչնադիտարկման, արշավների և արկածային տուրիզմի լայն հնարավորություն: 

20141107 143248

Հայաստանի Թռչունների Պահպանման Միության սեղանը «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագրի պաշտոնական բացմանը 

«Հայաստանի Թռչունների Պահպանման Միության դերը այս երկկողմ ծրագրում նպատակ ունի բացահայտել մետաքսի ճանապարհի բնական թեժ կետերը Հայաստանում: Մենք այդ երթուղիներում իրականացրեցրել ենք հետազոտություններ պարզելու այնտեղ հանդիպող թռչնատեսակների և կենդանատեսակների կազմը, լուսանկարել ենք թռչուններին և գեղատեսիլ, վայրերը տարվա բոլոր եղանակներին» – ասաց Լյուբա Բալյանը (ՀԹՊՄ): «Ուսումնասիրվել է յուրաքանչյուր բնական արահետ, առանձնացվել են հստակ կետեր ուղեցույցների, տեղեկատվական վահանակների համար,  ընդգծելով կանգառները, բնական և մշակութային արժեք ներկայացնող տարածքները,  որոնք հետագայում քարտեզագրվել են՝ օգտագործելով GPS տվյալները: Այս աշխատանքն իրականացվել է զբոսաշրջիկին լավագույնս հնարավորություն ընձեռնելու ճանաչելու դիտարժան բնական և պատմա-մշակութային տարածքները»:

Ի համալրում տեղադրված տեղեկատվական վահանակների, «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը ստեղծել է  ծրագրի բաղադրիչ մաս կազմող վեբ պորտալ և 6 սմարթֆոնային հավելվածներ: Առաջին անգամ այս զարմանահրաշ վայրի այցելուները հնարավորություն կունենան հեռախոսային հավելվածի օգնությամբ ինքնուրույն ճանապարհորդել բնական և մշակութային արժեք ներկայացնող բնական արահետներով և վայելել տեղի բնակչության հյուընկալությունը հյուրատներում (հաց ու կաց), ձեռագործ աշխատանքները և այլն:  Այն իրենից ներկայացնում է առցանց տեղեկատու յուրաքանչյուր տարածքի համար, որն առաջին անգամ կստեղծի կապ այցելուների, տեղական և գյուղական շահագրգիռ կողմերի միջև և կհանգեցնի տուրիզմի ավելի կատարելագործված փորձի: Քանի որ արահետների մեծ մասը անցնում է գյուղական տարածքներում, այն անմիջականորոն կթողնի դրական ազդեցություն տեղի տնտեսության վրա:

Լյուբա Բալյանը իր խոսքում նշեց, որ. «Առաջին անգամ է, երբ հեռախոսային հավելվածները ներառում են նմանատիպ տեղեկություն Հայաստանի բնական տարածքների մասին, ներառելով հետաքրքիր թռչնատեսակների նկարագրություններ, որոնք կարող են հանդիպել երթուղիների երկայնքով»: 

20141107 152400

ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնը «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագրի պաշտոնական բացմանը

 

20141107 150953

Հայկական ազգային մշակույթի ներկայացումը «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք»ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնը նշեց, որ ըստ նրա՝ այդ ծրագիրը շատ կարևոր տարածաշրջանային համագործակցություն է. «Նայելով ծրագրի մասնակից երկրների աշխարհագրականությանը՝ կարելի է ավելի շատ ընդհանրություններ տեսնել, քան տարբերություններ: Հավելելով՝ ցանկանոմ եմ նշել, որ անձամբ եղել եմ Հայաստանի տեսարժան վայրերում և շատ ուրախ եմ, որ հեռախոսային հավելավածները մյուս այցելուներին նույնպես հնարավորություն կտան ծանոթանալու այդ տեղանքների հետ» (http://www.blackseasilkroad.com/en/):

Ծրագիրն հնարավոր եղավ իրականացնել Եվրամիության Joint Operational ծրագրի (2007-2013) և ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան գրասենյակի համատեղ ֆինանսավորմամբ:

Բացի վեբ պորտալից, մեզ կարող եք գտնել նաև Google Play Store-ում: Ներբեռնեք և բացահայտեքՄետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը՝ 3000 կմ GPS ուղեցույց, բովանդակալից տեղեկատվություն և տուրիստական ծառայություններ (https://play.google.com/store/apps/details?id=com.bssrc.silkroad):

Ամբողջ ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը