Րաֆֆի. կամավորական աշխատանք հանուն թռչունների և մարդկանց

P1610923Ես Րաֆֆի Բերբերյանն եմ: Ֆիլադելֆիայից եմ (Փենսիլվանիա, ԱՄՆ):

Հունիսի կեսերից ի վեր «Դեպի Հայք»-ի կամավորներից եմ: Համալսարանիս հենց առաջին կուրսից էլ լուսանկարում եմ. արդեն մոտ 5 տարի է: Ես լուսանկարել եմ բազմաթիվ սոցիալական ու սպորտային միջոցառումներ և իմ համալսարանի հրապարակումերի համար գլխավոր լուսանկարիչն էի: Հատկապես հետաքրքրված եմ բնապատկերներով և աստղալուսանկարչությամբ: Սիրում եմ լինել բնության գրկում և հաճախ գնում եմ արշավների:

Հայաստան գալուս պես հասցրել եմ մասնակցել տարբեր հետաքրքիր բացօթյա նախաձեռնություններին, օրինակ՝ բարձրացել եմ Արագածի գագաթը, ունեցել եմ արշավ դեպի Լաստիվեր, սակայն ինձ դեռ չէր հաջողվել զգալ ինձ լիովին բնության մեջ: Թեպետ բնապատկերները հրաշալի են, բայց ինձ միշտ թվացել էր, որ Հայաստանը աղքատ է թռչուններով և կենդանիներով: Այն ինչ, Արմաշում ես առաջին անգամ ականատես եղա Հայաստանի հարուստ բնաշխարհին. շատ տպավորիչ էր:

IMG 5175IMG 5212

Այն ընթացքում, երբ Արմաշում էի, ինձ համար բացահայտեցի Արարատյան դաշտավայրի բազմապիսի տեսարաններ և բազում գեղեցիկ թռչուններ: Գիշերում էինք վրանում, իսկ առավոտյան, երբ զարթնում էինք արևի լույսից, շարժվում էինք թռչուններ գտնելու նպատակով. սա օրվա այն հատվածն է, երբ իրենք առավել ակտիվ են: Օրերի ընթացքում նկատեցի, որ օրվա մյուս ժամերին թռչուններին բավականին բարդ է հանդիպել:

Մենք նավարկում էինք մեր քողարկված նավակի մեջ՝ հույս ունենալով, որ կհանդիպենք լճի մեջ կամ նրա ափին սնվող թռչուններին: Ցավոք, հաջողությունները շատ չէին: Ամեն օր՝ մինչև մութն ընկնելը, վերադառնում էինք մեր վրանը` հանգստանալու և քնելու ակնկալիքով: Գիշերվա ընթացքում մենք լսում էին ոռնացող և շրջակայքում վազվզող շնագայլերին, ինչը փոքր-ինչ վախեցնող էր:

Անչափ ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի փորձ ունեցա: Ընդամենը մեկ ուղևորության ընթացքում ես հնարավորություն ստացա միավորելու իմ մի քանի հետաքրքրությունները: Ես տեսա հրաշագեղ թռչուններին, ապշեցնող տեսարաններ և ստացա այնպիսի փորձ, որ երբևիցե չէի կարծի, որ ձեռք կբերեմ իմ կամավորական աշխատանքների ընթացքում Հայաստանում:

Շնորհակալ եմ «Դեպի Հայք»-ին և ՀԹՊՄ-նը այս ամենը ինձ պարգևելու համար:

DSC7980

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը