Հայաստանը «Եվրաթռչնադիտարկում 2015»-ին

12067215 938419059565113 1834401630 n«Եվրաթռչնադիտարկման նպատակն է մարդկանց մեջ խթանել տեղեկացվածության աճը թռչունների միգրացիայի մասին՝ ցույց տալով այդ երևույթի հրաշքները և վտանգները, ինչպես նաև խրախուսելով բնապահպանական գործողությունները, որոնք անհրաժեշտ են չվող թռչունների տեսակները և դրանց բնադրավայրերը փրկելու համար:»

Ավելի քան 25.000 մասնակից, ավելի քան 4.2 միլիոն թռչուն՝ ահա «Եվրաթռչնադիտարկում 2015»-ի նվաճումները:

Ինչպես գիտեք, հոկտեմբերի 3-ին և 4-ին Եվրոպան և Կենտրոնական Ասիան միավորվում է բացահայտելու թռչունների միգրացիայի հետաքրքրաշարժ աշխարհը: Մարդիկ հրավեր են ստանում դիտարկելու թռչուններին, լսելու հետաքրքիր փաստեր նրանց միգրացիայի և դրա ընթացքում իրենց հանդիպող խոչընդոտների մասին:

Այս տարի «Եվրաթռչնադիտարկում 2015»-ը ներառել էր BirdLife գործընկերների կողմից Եվրոպայով և Կենտրոնական Ասիայով մեկ կազմակերպված տարբեր միջոցառումներ (թռչունների օղակավորում, արշավներ, բնապահպանական կրթական աշխատաժողովներ):

Ըստ BirdLife International-ի, Եվրաթռչնադիտարկումը առաջին անգամ կազմակերպվել է 1993-ին, և դրանից ի վեր ավելի քան 1.1 միլիոն մարդ մասնակցել է մոտ 36.000 միջոցառումներին՝ նպատակ ունենալով հաշվառելու 60 միլիոնից ավել թռչուններին՝ այն ընթացքում, երբ իրենք թռչում են հարավ ձմեռելու:

Հավաքագրված բոլոր տվյալները ազգային գործընկերների կողմից (Հայաստանում՝ ՀԹՊՄ-ը) փոխանցվում են Եվրոպական կենտրոն (այս տարի այն վարում էր Vogelbescherming Nederland-ը՝ BirdLife-ի ներկայացուցիչը Նիդերլանդներում):

Ինչպես և անցած տարիներին, Հայաստանի թռչունների պահպանման միությունը այս անգամ էլ միացել էր միջոցառմանը: Այս տարի մենք ունեցել ենք 45 մասնակից և հաշվառել ենք 14.497 թռչուն:

IMG 4036      12118886 10154199586694409 4387437299646953222 nIMG 4027

Հոկտեմբերի 3-ին ՀԹՊՄ-ն անդամները մասնակցեցին թռչնադիտարկմանը Խոր Վիրապի ջրաճահճային տարածքներում: «Հեծանիվ+» ՀԿ-ն անդամները այս տարի ևս միացան մեզ և իրենց համար բացահայտեցին թռչունների նոր տեսակներ: Թռչնադիտարկման և թռչնահաշվառման միջոցառման երկրորդ մասը տեղի ունեցավ Նորավանք ԿԹՏ-ում, որտեղ զուգահեռ ընթանում էր նաև Արենու գինու ամենամյա փառատոնը:

IMG 5307 IMG 5311

IMG 5314

Հոկտեմբերի 4-ին ՀԹՊՄ-ը շարունակեց «Եվրաթռչնադիտարկումը»՝ հետևելով թռչունների միգրացիային Արփի և Սևան ԿԹՏ-ներում: Ի շնորհիվ ԿԹՏ խնամակալների մենք կարողացանք կազմակերպել իրենց միգրացիայի ուղիներով թռչող թռչունների հաշվառում:

12116202 938419166231769 578719218 o12076525 938415089565510 725500430 o

12076487 938421732898179 920518855 o

 

IMG 5501aՀԹՊՄ-ը իր երախտագիտությունն է հայտնում մեր անդամներին, «Հեծանիվ+» ՀԿ-նը և մեր ԿԹՏ խնամակալներին՝ Հայաստանում «Եվրաթռչնադիտարկում 2015»-ին միանալու և աջակցելու համար:

Իսկ մենք անհամբեր սպասում ենք նոր արդյունքների «Եվրաթռչնադիտարկում 2016»-ին:

Ի դեպ, հաջորդ տարի սպասվում են մի շարք անակնկալներ:

Ուստի, հետևե՛ք մեզ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը