«Ներկարար» նկարչական և «Լավագույն «Գարնանն Ընդառաջ» դպրոց» մրցույթների ամփոփում և մրցանակաբաշխություն

1

Ամփոփելով «Ներկարար» նկարչական և «Լավագույն «Գարնանն Ընդառաջ» դպրոց» մրցույթները՝ հոկտեմբերի 26-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը կազմակերպեց մրցանակաբաշխություն, որին հրավիրված էին մրցույթներում հաղթող երեխաները և դպրոցների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ «Ներկարար» նկարչական մրցույթում հաղթող ճանաչվեց Ավետիսյան Միքայելը՝ Արարատի մարզի, Արգավանդի միջնակարգ դպրոցից:

2

2–րդ տեղը գրավել է Վանաձորի Մ. Խորենացու անվան No.17 ավագ դպրոցի աշակերտուհի Ասատրյան Լուսինեն, իսկ 3–րդ տեղը զբաղեցրեց Եղիազարյան Հասմիկը՝ Արարատի մարզի, Արգավանդ միջնակարգ դպրոցից:

Խրախուսական նվերներ ստացան Սմբաթյան Սոնան (Արարատի մարզի Գոռավանի միջնակարգ դպրոց), Բալաբեկյան Լուսյան (Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի No.8 հիմնական դպրոց) և Վարդանյան Նարեկը (Կոտայքի մարզի Բյուրեղավանի No.2 հիմնական դպրոց):

«Լավագույն «Գարնանն Ընդառաջ» դպրոց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարգահովիտի բնապահպանական կենտրոնը:

Խրախուսական մրցանակների են արժանացել՝
1. ՀՀ, Լոռու մարզ, Գուգարքի հիմնական դպրոց,
2. ՀՀ, Լոռու մարզ, Վանաձորի ծովակալ Իսակովի անվան No.23 հիմնական դպրոց,
3. ՀՀ, Սյունիքի մարզ, գյուղ Գեղի, Գեղիի միջնակարգ դպրոց:

46

5

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում բոլորին ակտիվ մասնակցության համար:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը