ՀԹՊՄ-ը մասնակցում է Եվրոպական գործընկերության հանդիպմանը

76 BirdLife 2015 DGa

Հոկտեմբերի 28-ից 30-ը Հայաստանի թռչունների պահպանման միությունը միացավ BirdLife International-ին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործընկերության հանդիպմանը (ԵԳՀ-2015) Սոֆիայում (Բուլղարիա): Ընդհանուր թվով 43 գործընկեր հավաքվեցին մեկ վայրում կիսելու իրենց փորձն ու մտքերը:

Հանդիպումը բացվեց Բուլղարիայի թռչունների պահպանման միության (BSPB) նախագահ Նադա Տոշեվայի ողջույնի խոսքով, ով համառոտ ներկայացրեց հանդիպման օրակարգը և նպատակները: Առաջին օրը նվիրված էր Կենտրոնական Ասիայում և Կովկասում առկա բնապահպանական խոչընդոտների և առաջնահերթությունների քննարկմանը, ինչպես նաև տեղի ունեցավ Եվրոպական և Կենտրոնական Ասիայի կոմիտեյի հանդիպումը:

IMG 20151028 151704IMG 20151028 154401

Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին, հայտարարվեց ԵԳՀ-2015-ի պաշտոնական բացումը: Միջոցառումը հատկանշական էր, քանի որ սա առաջին անգամն էր, երբ BirdLife-ի նորանշանակ գործադիր տնօրեն Պատրիցիա Զուրիտան ներկայացավ եվրոպական և կենտրոնասիական գործընկերներին: Նա ներկայացրեց BirdLife-ի իր նոր տեսլականը և բոլոր գործընկերների հետ միասին իրականացրեց համապարփակ քննարկում՝ նպատակ ունենալով հասնելու առավելագույն փոխըմբռմանը, ինչպես նաև կարծիքներ և մտքեր փոխանակել տնօրենի և տարածաշրջանային գործընկերության աշխատանքների վերաբերյալ:

IMG 20151029 113035IMG 20151029 120343

ԵԳՀ-ը ընդգրկեց տարատեսակ աշխատաժողովներ, որոնց ընթացքում քննարկվեցին մի շարք ակտուալ թեմաներ (օր՝ ԿԹՏ-ներ, տեսակների ոչնչացման կանխում, չվող թռչունների և նրանց չուի ուղիների հետ կապված խոչընդոտներն ու խնդիրները), որոնք ընդհանուր էին բոլոր BirdLife գործընկերների համար: Բոլոր մտքերն ու առաջարկները ամփոփվեցին և հաշվի առնվեցին՝ նպատակ ունենալով ձևափոխելու BirdLife International համագործակցության հետագա ռազմավարությունը և գործունեությունը:

IMG 20151028 163800Հայաստանը, ինչպես և Վրաստանն ու Ադրբեջանը, ներկայացված էին «Կովկասյան նախաձեռնություն» ծրագրում, որը նպատակ ուներ առանձնացնելու աջնահերթություններն ու քայլերը առաջիկա 2-3 տարվա համար: Ծրագրի կարևորագույն մասն էր հասկանալ և ձևավորել աջակցման այն մեթոդները, որոնց շնորհիվ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կկարողանան հասնել իրենց նպատակների եզրագծին:

ՀԹՊՄ-ը իր ակտիվ մասնակցությունը ունեցավ բոլոր աշխատաժողովներին և քննարկումներին: Մեր թիմի անդամները ընդգծեցին թռչունների պահպանման մեջ առկա տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները, ինչպես նաև կիսեցին իրենց մտքերն ու գաղափարները, որոնք կարող էին օգտակար լինել մյուս BirdLife գործընկերների համար:

Հայաստանի թռչունների պահպանման միությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Բուլղարիայի թռչունների պահպանման միությանը ԵԳՀ-2015-ի փայլուն կազմակերպման և իրականացման համար: Ինչպես նաև, շնորհակալ ենք BirdLife Stichting Europe-ին ՀԹՊՄ-նը աջակցելու և ԵԳՀ-ին մեր մասնակցությունը հնարավոր դարձնելու համար:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը