«Լավագույն միջսահմանային նախագիծ 2015»

11260714 1003061609756142 2468643593008315808 o

Ուրախ ենք տեղեկացնել, որ Լուբլինում հոկտեմբերի 1-3-ը տեղի ունեցած «Արևելյան Եվրոպայի նախաձեռնություններ» համագումարին «Տուրիզմ» անվանակարգում «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքը» նախագծին շնորհվել է «Լավագույն միջսահմանային նախագիծ 2015» մրցանակը:

Հիշեցնենք, որ «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» ծրագիրը իր մեջ ներառում է 3000 կմ երկարությամբ երթուղի, որը սկսվում է հունական Սալոնիկ քաղաքից եւ ավարտվում է Մեղրիում:

2012 թ. ՀԹՊՄ-ը սկսեց իր համագործակցությունը «AMAP Մարդկային Զարգացման» ՀԿ-ի հետ, որն էլ նախաձեռնեց այս միջսահմանային ծրագիրը և ստեղծեց կազմակերպությունների դաշինք՝ հանձինս թուրքական «Էկոնոմիսթլեր» միության, հունական «Եվրոպական տարածաշրջանային համագործակցության միավորման» և վրացական «Թաձրելի» հիմնադրամի՝ նպատակ ունենալով ստեղծել 21-րդ դարի տուրիզմի նոր ձև, որն իր մեջ ներառում է ավելի քան 150 տեսարժան վայր 173 համայնքներում:

Հայաստանում ներկայացված 43 տեսարժան վայրերից 11 նշված են որպես բնական արահետներ, որոնք տալիս են զբոսանքի, թռչնադիտարկման, արշավների և արկածային տուրիզմի լայն հնարավորություն:

Բացի վեբ-պորտալից, կարող եք գտնել նաև նախագծի հավելվածը Google Play Store-ում:

Ներբեռնեք և բացահայտեք «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը՝ 3000 կմ GPS ուղեցույց, բովանդակալից տեղեկատվություն և տուրիստական ծառայություններ:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցում «AMAP Մարդկային Զարգացման» ՀԿ-ին: Մենք հավատում ենք, որ այս մրցանակը միայն սկիզբն է և «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքը» նախագիծը կգնահատվի նաև այլ կազմակերպությունների և կառույցների կողմից:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը