ԿԹՏ խնամակալների ամենամյա հանդիպում 2015. ամուր պահելով մեր կապերը

Հետևելով մեր հին ավանդույթին՝ Հայաստանի թռչունների պահպանման միությունը այս տարի ևս` նոյմեբերի 13-ին, իր շուրջ միավորեց Հայաստանի ԿԹՏ-ների խնամակալներին: Այս անգամ տարեկան հանդիպումը տեղի ունեցավ Դսեղ ԿԹՏ-ի սրտում՝ գյուղ Դսեղում:

Մինչ հիմնական քննարկումներին անցնելը ԿԹՏ-ի խնամակալները անդրադարձան նորաբաց Դսեղի Բնության և այցելուների կենտրոնին: Նրանք շնորհավորեցին բոլոր ներկաներին այս մեծ իրադարձության կապակցությամբ և հույս հայտնեցին, որ մոտ ապագայում, Դսեղ ԿԹՏ-ից բացի, մյուս տարածքներում նույնպես կստեղծվեն նմանատիպ բնապահպանական կառույցներ, որոնք կկարողանան զարգացնելով էկո-տուրիզմը դրական ազդել գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական կարգավիճակի վրա, ինչպես նաև ամրապնդել մարդու կապը իրեն շրջապատող բնության հետ:

IMG 5981IMG 5982

Ինչպես արդեն նշվեց, հանդիպման համար ընտրվեց հենց Դսեղ ԿԹՏ-ը, որը հնարավորություն տվեց խնամակալներին իրենց իսկ աչքերով տեսնելու Բնության և այցելուների կենտրոնը, գնահատելու նմանատիպ կառույցի ներուժն ու հնարավորությունները: Սա թույլ է տալիս խրախուսելու և տրամադրելու մարդկանց նման նախագծերի իրականացման նկատմամբ լինել հնարավորինս ակտիվ և աջակից:

IMG 4474

Հանդիպումը բացվեց ՀԹՊՄ-ի տնօրեն պրն. Ղասաբյանի ողջույնի խոսքով: Նա հայտնեց իր երախտագիտությունը ԿԹՏ-ի խնամակալների հանդեպ՝ տարիների ընթացքում կազմակերպությանը կամավոր կերպով աջակից լինելու համար, ինչպես նաև կոչ արեց կիսվելու իրենց խնդիրներով և առաջարկներով: Դրան հաջորդեց ընդհանուր քննարկումը, որն արծարծեց Հայաստանի տարբեր ԿԹՏ-ներում առկա խնդիրները:

IMG 5996

ՀԹՊՄ-ն աշխատակիցների օգնությամբ փորձ կատարվեց բացահայտելու այս խնդիրների առավել արդյունավետ և պատշաճ լուծումները, իսկ այնուհետև ձևափոխելու այն համաձայնեցված ռազմավարությունը, որն ուղղված է նման բնապահպանական հարցերի դրական ելքով կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում ընգծվեցին նաև այն ուժերն ու հնարավորությունները, որոնցով օժտված է ԿԹՏ-ի խնամակալների ցանցը և որոնք դեռևս չեն կիրառվել ԿԹՏ-ներում իրականացվող ծրագրերում: Այսինքն, փորձ արվեց վերանայելու և լայնացնելու խնամակալներից դեպի կազմակերպություն ուղղված աջակցության ծավալը:

Ամփոփելով ԿԹՏ-ի խնամակալների ամենամյա հանդիպման արդյունքները՝ Հայաստանի թռչունների պահպանման միությունը տեղեկացավ ԿԹՏ-ներում առկա իրավիճակի մասին և փոփոխություններ կատարեց ԿԹՏ-ներում իրականացվող աշխատանքների իր ռազմավարության մեջ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել մեր կազմակերպության լայնածավալ գործունեությունը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը