Կրկին մեկնարկում է ձմեռող թռչունների հաշվառումը

winter birds help 2016

Հարգելի թռչնասերներ, ինչպես գիտեք, որոշ տեսակներ ձմեռում են Հայաստանում և մեր օգնության կարիքն ունեն: Տեղադրելով կերամաններ մեր բակերում` մենք կհեշտացնենք թռչունների գոյատևումը ձմռան 3 ամիսներին: Ուստի Հայաստանի թռչունների պահպանման միությունը կրկին հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել միայն դպրոցները (ոչ թե անհատները):

Մասնակցության համար պահաջվում է կերաման՝ տեղադրված դպրոցի բակում:

Կերակրեք թռչուններին, գրանցեք այն տեսակներին, որոնք կայցելեն կերամանը դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին և լուսանկարեք նրանց կերամանի վրա:

Այնուհետև ուղարկեք մեզ իրականացված մոնիտորինգի արդյունքները՝ կերամանն այցելած թռչնատեսակների ցուցակն ու ձեր կողմից արված՝ կերամանն այցելած թռչունների լուսանկարները:

Ամենաակտիվ դպրոցը կխրախուսվի Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

Արդյունքներն ուղարկել հասցեին մինչև 2016թ. մարտի 20-ը:

(Ուղեցույցը ներբեռնելու համար սեղմել այստեղ)

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը