ՀԹՊՄ-ը CerTour ծրագրի կոնֆերանսին

IMG 0010
Նոյեմբերի 27-ին CerTour` «Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ» ծրագրի շրջանակներում անցկացվեց ծրագրի եզրափակիչ կոնֆերանս:

CerTour ծրագրի ընդհանուր նպատակն է որակի միասնական յուրահատուկ չափորոշիչների և հավաստագրման գործընթացի ներդրմամբ խթանել ագրոտուրիզմը գործընկերների տարածաշրջաններում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը:

Ծրագրի գործընկերները ստեղծել են ցանց` CerTour հավաստագրման համակարգը՝ հետնախագծյան շրջանում կայուն հիմքերով կառավարման համար: Ցանցը կլինի հաստատություն, որը կշահագործի CerTour ծրագրի արդյունքները և կտարածի ու կընդլայնի ագրոտուրիզմում որակի չափորոշիչների իրականացումը:

Միջոցառմանը մասնակցեցին պատվիրակություններ ծրագրի բոլոր գործընկեր կազմակերպություններից՝ Հայաստանի ծրագրի գործընկեր «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ը, Քսանտի քաղաքի քաղաքապետարանը (Հունաստան), Սևծովյան տնտեսական կենտրոնը (Բուլղարիա), Սոցիալական հետազոտությունների և քաղաքական վերլուծությունների միջազգային կենտրոնը (Վրաստան), Սուրուցենիի քաղաքապետարանը (Մոլդովա) և Զապորոժիեյի տարածաշրջանի գործարարության աջակցության տարածաշրջանային հիմնադրամ ՊԿ (Ուկրաինա):

Միջոցառմանը մասնակցեցին նաև տուրիզմի, մասնավորապես ագրոտուրիզմի շահագրգիռ կողմերը՝ տուրիստական գործակալությունների, հյուրատների ներկայացուցիչներ, ուղեկցորդներ և այլոք:

IMG 0150

Հայաստանի թռչունների պահպանման միությունը նույնպես ներկա գտնվեց կոնֆերանսին և ներկայացրեց ագրոտուրիզմի զարգացման իր տեսլականը և այդ ոլորտին առնչվող իր գործունեությունը, մասնավորապես՝ կազմակերպության կողմից կատարվող թռչունների և կենդանիների դիտարկումը, արշավները, Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքներում (ԿԹՏ) ստեղծվող հյուրատների ցանցը, ինչպես նաև խոսվեց գյուղ Դսեղի նորաբաց Բնության և այցելուների կենտրոնի մասին, որը հատուկ ստեղծվել ու գորրծարկվել է գյուղական համայնքներում էկո- և ագրոտուրիզմը զարգացնելու և խթանելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Սևծովյան ավազան 2007-2013» համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը