ՀԹՊՄ-ը գործարկում է նոր ծրագիր ԹՈՒՄՈ-ում

pic

Հայաստանի թռչունների պահպանման միությունը Հայաստանի տարբեր շրջաններում իրականացնում է տարատեսակ գիտական, բնապահպանական և էկո-կրթական ծրագրեր:

Նոյեմբերի երկրորդ կեսից ի վեր կազմակերպությունը սկիզբ է տվել նոր կրթական ծրագրին, որը մեկնարկել և իրականացվում է Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ ներգրավելով տեղի սաներին:

Ծրագիրը սկզբնական փուլում ներառում է բովանդակալից դասախոսություններ տարածված թռչնատեսակների և դրանց տարբերակելու հմտությունների վերաբերյալ:

Յուրաքանչյուր դասընթացի ավարտին կատարվում է ներկայացված նյութի ամփոփում և հնչեցվում են ստուգիչ հարցեր՝ համոզվելու, որ երեխաները լիովին ընկալում և վերլուծում են ստացած գիտելիքները:

Կազմակերպության կողմից մշակված ծրագրի համաձայն հետագա դասընթացները կընդգրկեն նաև այլ կրթական ու բնապահպանական միջոցառումներ, օրինակ՝ կերամանների պատրաստում և Թումոյի այգու տարածքում դրանց տեղադրում, երեխաների հետ համատեղ թռչնադիտարկում և այլն:pic4

ՀԹՊՄ-ը տվյալ դասախոսությունների շրջանակներում նպատակ ունի նաև երեխաներին ծանոթացնելու կազմակերպության կողմից իրականացվող «Տարվա թռչուն» և «Գարնանն Ընդառաջ» ծրագրերի հետ, դրանով իսկ ընդգծելով որոշակի թռչնատեսակներին ճանաչելու և դրանց պահպանելու կարևորությունը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվող դասընթացները անվճար են, կատարվում են ամիսը 2 անգամ և նախատեսված են կենտրոնի բոլոր այն սաների համար, ովքեր դասընթացների ցանկացած փուլում կհայտնեն միանալու իրենց ցանկությունը:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը ուրախ է համագործակցել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ: Մենք հավատում ենք, որ համատեղ աջակցությամբ հնարավոր կլինի մոտ ապագայում ունենալ կրթված, բնության հանդեպ ուշադիր և բարեսիրտ սերունդ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը