Թռչունների հաշվառման եվրոպական խորհրդի (EBCC) 20-րդ համաժողով

logo birdnumbers2016 smՍեպտեմբերի 5-9-ը Գերմանիայի Հալլե քաղաքում «Թռչուններն փոփոխվող աշխարհում» խորագրով տեղի է ունենալու Թռչունների հաշվառման եվրոպական խորհուրդի (EBCC) 20-րդ համաժողովը:

Համաժողովը կազմակերպվելու է Dachverband Deutscher Avifaunisten և Deutsche Ornithologen-Gesellschaft կազմակերպությունների կողմից:

EBCC-ի համաժողովները տեղի են ունենում յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ համախմբելով բոլոր այն մարդկանց, ովքեր ընդգրկված են թռչունների հաշվառումների, հետազոտման և բնապահպանության մեջ Եվրոպայում և Եվրոպայից դուրս երկներում: Շոշափվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սովորական թռչունների հաշվառման ծրագրերը, ջրլող թռչունների հաշվառումները և ատլասները, պոպուլյացիայի փոփոխման պատճառների ուսումնասիրումը, Եվրոպայի թռչունների դեմոգրաֆիան կամ բաշխվածությունը, բնապահպանական գործողությունների,  կառավարական քաղաքականության, նոր տեխնոլոգիաների, մեթոդների կամ վերլուծական  տեխնիկաների արդյունավետության ուսումնասիրումը, թռչուններին որպես բնապահպանական ցուցիչներ օգտագործումը, քաղաքացիական գիտության նախագծերի զարգացումը և այլն:birdnumbers2016 lg arm2

Հանդիպման վայրը քաղաքի կենտրոնում գտնվող Հալլե Վիթենբերգի Մարտին Լյութերի Համալսարանի մասնաշենքն է: Համաժողովի ընթացքում կլինեն նաև այցելություններ զանազան տեսարժան վայրեր:

Մենք համոզված ենք, որ այս համաժողովն էլ կլինի արդյունավետ: Անհամբեր սպասում ենք Ձեզ Հալլեյում:  

Ռուդ Փ.Բ Ֆոպպեն, EBCC-ի նախագահ

Կայ Գեդեոն, Ազգային կազմակերպման կոմիտե

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը