Էկոկրթություն. ԲԿՑ-ի համաժողովը Արմենիա Մարիոթ հյուրանոցում

12710942 1027850977286201 8220986853449723103 o

Բնապահպանական կրթությունն այն 3 գլխավոր ուղղություններից է (կրթություն, գիտական հետազոտություն, բնապահպանություն), որով իր աշխատանքներն է տանում Հայաստանի թռչունների պահպանման միությունը՝ նպատակ ունենալով պահպանելու թռչուններին, դրանց կենսամիջավայրերը և, ի վերջո, ամբողջ բնությունը:

Ուստի, մենք կիսում ենք «Էյ Թի Փի» ԲՀ-ն այն գաղափարը, որ բնապահպանական կառավարման գլխավոր բաղադրիչը կրթությունն է բոլոր մակարդակներում. ուսուցում կյանքի ողջ ընթացքում՝ նախակրթարանից մինչև համալսարան և դրանից հետո: Այս նպատակի իրականացմանն աջակցելու համար, Հայաստանում բնապահպանական կրթությամբ զբաղվող ՀԿ-ների ցանցը, UNICEF և GIZ կազմակերպությունների հետ համատեղ արդեն իսկ կազմավորել են Բնապահպանական Կազմակերպությունների Ցանցը (ԲԿՑ), որը հիմնված է կամավոր համագործակցության վրա:

12495172 570355953121699 7084208440174127252 n«Էյ Թի Փի» ԲՀ-ը նախաձեռնել և իրականացրել է երկամյա՝ «Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում՝ Հայաստանում բնապահպանական կառավարման ամրապնդման նպատակով» ծրագիրը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացումը՝ իրազեկման և բնապահպամանակն կրթության ծրագրեր իրականացնելու համար: Ծրագիրն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով»:

Ծրագրի արդյունքներին և ձեռքբերումներին նվիրված համաժողովը հնարավորություն է տալիս իրականացնել բնապահպանական կրթության քաղաքականություն, ռազմավարությունների, կրթական ծրագրի, ուսուցման և ուսման մոտեցումների և մոդելների առավել համապարփակ քննարկում:

Համաժողովին, որը տեղի ունեցավ 2016թ.-ի փետրվարի 17-ին, հրավիրված էին ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարությունից, Բնապահպանության նախարարությունից, Կրթության ազգային ինստիտուտից, միջազգային և տեղական կազմակերպություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, գիտական շրջանակներից, ինչպես նաև ուսուցիչներ դպրոցներից: Ելույթների և քննարկումների նպատակն էր կառավարությանը ներկայացնել հիմնական կրթական ռազմավարության մեջ, ինչպիսին, օրինակ, «2016-2025թթ Կրթության զարգացման պետական ծրագիրն» է, համապատասխան բնապահպանական հիմնախնդիրները ներառելուն առնչվող առաջարկներ:

Համաժողովին ներկայացվեց բնապահպանական կրթությամբ զբաղվող կազմակերպությունների, համապատասխան նախարարությունների և ուսուցիչների միջև ձևավորված համագործակցությունը, արվեցին մի շարք առաջարկություններ բնապահպանական կրթության քաղաքականության բարելավման շուրջ, ինչպես նաև առաջարկվեցին ռազմավարություններ և մոտեցումներ բնապահպանական կրթության ուղղությամբ՝ Հայաստանում «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ՄԱԿ-ի տասնամյակի շրջանակներում: Մասնակիցներին ներկայացվեց ԲԿՑ-ի և ցանցի անդամ կազմակերպությունների և դպրոցների կողմից առաջարկվող բնապահպանական կրթության մոդելներ և մոտեցումներ, որոնք մշակվել են հարմարեցվելու հայ դպրոցականների կարիքներին և մտահոգություններին:

12657375 1027851150619517 4712619828608422236 oՀամաժողովի ընթացքում Հայաստանի թռչունների պահպանման միությունը հակիրճ, բայց բովանդակալից կերպով ներկայացրեց իր գործունեությունը բնապահպանական կրթության ոլորտում: Խոսվեց թե՛ մեր կողմից ստեղծված ու համակարգվող ծրագրերի («Տարվա թռչուն», «Ձմեռող թռչուններ»), թե՛ այն միջազգային նախագծերի մասին («Գարնանն Ընդառաջ», «Եվրաթռչնադիտարկում», «Չվող թռչունների համաշխարհային օր» և այլն), որտեղ ՀԹՊՄ-ը ունի իր ուրույն և ակտիվ մասնակցությունը:

Մեր աշխատակիցները պատմեցին այն մեթոդների մասին, որոնք կիրառում է մեր կազմակերպությունը՝ կրթական ծրագրերի մեջ ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու, ինչպես նաև իրականացվող միջոցառումներից առավելագույն արդյունք ստանալու նպատակով:

10644378 1027851037286195 1362183923769452016 oՆերկայացման ավարտին մեր թիմը ստացավ բավականին դրական արձագանքներ: Շատ կազմակերպություններ, որոնք մասնակցում էին համաժողովին, ցանկություն հայտնեցին համագործակցելու ՀԹՊՄ-ն հետ, ինչպես նաև փոխառելու մեր փորձը՝ ԲԿՑ-ի կրթական ներուժը հզորացնելու նպատակով:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր շնորհակալությունն է հայտնում «Էյ Թի Փի» ԲՀ-ին հրավերի համար:

Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք մեծացնել մի նոր՝ բնության նկատմամբ բարյացակամ և բնապահպանական տեսանկյունից կրթված սերունդ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը