Մեկնարկել է «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» նկարչական մրցույթը

Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» խորագրով:

Մասնակիցներն իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն Ընդառաջ» բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին գարնան համայնապատկերում (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր):

painting icon

Գեղեցիկ և մրցունակ նկար ստեղծելու համար մասնակիցներից պահանջվում է՝

նկարել գունավոր մատիտներով կամ ջրաներկով,

▪ նկարը պատկերել A4 կամ A3 չափի թղթի վրա:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցականներն` ինչպես Երևանից, այնպես էլ բոլոր մարզերից:

Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

Գլխավոր (1-ին տեղ) մրցանակն է` պլանշետային համակարգիչ:

 

Աշխատանքներն ուղարկել մինչև հունիսի 1-ը:

Հասցե` Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 20 87 25 հեռախոսահամարով:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը