Բտիկաթև կիվիվի առաջին լուսանկարը Հայաստանում

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ՀԹՊՄ) շարունակում է իր մոնիտորինգային աշխատանքները Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքներում (ԿԹՏ):

Ուրախ ենք տեղեկացնել, որ մի քանի օր առաջ Արմաշ ԿԹՏ-ում մեզ հաջողվեց տեսնել և լուսանկարել Բտիկաթև կիվիվին (Hoplopterus spinosus), որը Հայաստանի համար պատահական չվահյուր է և առաջին անգամ գրանցվել է 1995 թվականին:

IMG 5431

Ի դեպ, սա Բտիկաթև կիվիվի՝ Հայաստանում արված առաջին լուսանկարն է:

Հիշեցնենք, որ ՀԹՊՄ-ը ուսումնասիրում է ԿԹՏ-ների կենսամիջավայրերի արդի վիճակը, ինչպես նաև իրականացնում տվյալ ԿԹՏ-ի թռչունների տեսակային կազմի մոնիտորինգ:

IMG 5189IMG 1915

IMG 2011

Բացի Բտիկաթև կիվիվից, գրանցվեցին նաև Հայաստանի թռչնաշխարհի բավականին արժեքավոր տեսակներ՝ Գանգրափետուր հավալուսնը (Pelecanus crispus), Ծովային աղավնաորորը (Larus genei), Կռվակտցարը (Philomachus pugnax) և Մեծ իլիկակտցարը (Limosa limosa):

IMG 5277IMG 5329

IMG 5362

IMG 5267

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը