Կռունկ խաղաղության թռչուն՝ փառատոն Շիրակի մարզում

P1250245a

2010 թ-ի մայիսի 15-ին, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում մեկնարկեց Հայաստանի թռչունների պահմանման միության (BirdLife-ը Հայաստանում) կողմից կազմակերպած «Կռունկ՝ խաղաղության թռչուն» խորագրով փառատոնը:

Փառատոնը նվիրված էր Հայաստանում վտանգված և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մոխրագույն կռունկին: Իսկ փառատոնի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէր նրանով, որ Մոխրագույն կռունկը բնադրում է միայն Շիրակի մարզում, որի նոր ենթատեսակ է հայտնաբերվել 2008թ-ին: Հայտնաբերված նոր ենթատեսակը, այժմ բնադրում և հանդիպում է Հայաստանի միայն հյուսիս-արևմտյան շրջաններում՝ Արփի լճի տարածքին հարող շրջակայքի ճահճուտներում և խոնավ մարգագետիններում, ինչպես նաև Վրաստանի Ջավախեթի շրջանում և Թուրքիայի Կարս նահանգում:

Փառատոնում իրենց մասնակցությունը ունեցան Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի շուրջ 10 դպրոցներ՝ Ալվար, Արդենիս, Աղվորիկ, Բերդաշեն, Գարնառիճ, Զորակերտ, Ղազանչի, Մեծ Սեպասար, Թավշուտ և Ծաղկուտ: Այս տարածքի երեխաները հատկապես կտրված են առօրյա կյանքի առաջընթացներից և առաջնահերթ է անմիջապես նրանց իրազեկել բնության կարևորության մասին, քանզի նրանք են ամենօր և ամենժամ շփվում բնության հետ և նրանք առաջին հերթին պետք է պահպանեն բնությունն ու թռչուններին:

Փառատոնի ընթացքում դպրոցները ներկայացրեցին իրենց աշխատանքները տարբեր անվանակարգերում. ձեռքի աշխատանք, նկար, բանաստեղծություն և բեմադրություն «Կռունկ՝ խաղաղության թռչուն» թեմայով: Աշխատանքները գնահատվեցին ժյուրիի կողմից և լավագուն 3 դպրոցները` Արդենիս (III տեղ), Ղազանչի (II տեղ), Թավշուտ (I տեղ) Հայաստանի թռչունների պահմանման միության կողմից ստացան մրցանակներ: Մրցանակային տեղեր չգրաված դպրոցները նույնպես արժանացան խրախուսական նվերների և պատվոգրերի, իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացավ Ալվարի միջնակարգ դպրոցը:

Մասնակից դպրոցականներին ուրախացնելու և ջերմ ողջունելու համար, փառատոնում ելույթ ունեցան արգենտինահայ երգչուհի Վալերիա Չերեկյանը և Գյումրիի «Արտ», «Վարդևանյան պարի թատրոն» և «Շողեր» պարային համույթները: Փառատոնը մասնակիցներին բնությանը մոտեցնելու և «Պահպանենք թռչուններին» կարգախոսը նրանց շուրթերից հնչեցնելու նպատակ ուներ, որը հաստատապես հաջողվեց:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր շնորհակալական խոսքն է հղում Van Tienhoven հիմնադրամին, Եվրասիայի կռունկների աշխատանքային խմբին (РГЖ) և ԼՕԼՕ մանկական ամսագրին մրցանակները տրամադրելու և սատարելու համար:

Ինչպես նաև Մեծ Սեպասար միջնակարգ դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին՝ փառատոնը հյուրընկալելու և ամենկերպ դրա անցկացմանը աջակցելու համար:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը