Մոխրագույն կռունկի նոր ենթատեսակ Հայաստանում

Աշխարհում գիտնականների կողմից առանձնացվում էր Մոխրագույն կռունկի երկու ենթատեսակ, որոնք միմյանցից տարբերվում են փետրածածկույթի գունավորմամբ և մարմնի չափսերով: Մինչդեռ մոխրագույն կռունկի բնադրման տարածքները լիովին պարզաբանված չեն և համաձայն նախնական պատկերացումների այս տեսակի բնադրման տարածքը անցնում է կա՛մ Վոլգա գետի երկայնքով, կա՛մ Ուրալի լեռնաշղթայով:

Հետաքրքրական է այն փաստը, որ Տիբեթի և Անդրկովկասի սարահարթերում մեկուսացված «պոպուլյացիաներին» վերագրում են ասիական ենթատեսակին առանց որևէ լուրջ հիմնավորումների: Ահա այս խնդիրներին անդրադարձան ռուս թռչնաբան Վալենտին Իլյաշենկոն և մի շարք այլ գիտնականներ 2007թ.-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում: Քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացնող Մամիկոն Ղասաբյանը ներկայացրեց կռունկների տարածվածությունը և թվաքանակը Հայաստանում և առաջարկեց կազմակերպել համատեղ գիտարշավ ուսումնասիրելու Հայաստանում բնադրող կռունկներին:

Ընդունելով գիտարշավի առաջարկությունը՝ 2008թ-ի գարնանը Հայաստան ժամանեց Վ. Իլյաշենկոն, որը Հայաստանի թռչունների պահպանման միության մասնագետների հետ համատեղ ուսումնասիրեց Շիրակի մարզում բնադրող մի խումբ կռունկներին, ինչպես նաև Կենդանաբանության թանգարանում պահպանվող կռունկի խրտվիլակը:

gluxՈւսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ կռունկները մորֆոլոգիապես տարբերվում են Մոխրագույն կռունկի այն ենթատեսակից, որը նկարագրվել էր Հայաստանում որպես հանդիպող և բնադրող տեսակ: Այդ տարբերությունները ակնհայտ էին անգամ անզեն աչքի համար. նոր եթատեսակի մոտ բացակայում է գլխի վրայի կարմիր գունավորումը, աչքի ետնամասում առկա է սև նախշ, որը եզրագծում է աչքը, տարբերվում է նաև աչքի գունավորումը` այն վառ դեղին է: Ակնհայտորեն տարբերվում են նաև ձվերի նախշերն ու և ձագերի գունավորումը, առկա են նաև մի շարք այլ տարբերություներ:

Այս բոլոր տվյալները փաստում են հասուն անհատների և ձագերի Մոխրագույն կռունկի մյուս ենթատեսակներից տարբերվելու մասին և վկայում են, որ այն սկզբունքորեն նոր ենթատեսակ է:

Հայտնաբերված նոր ենթատեսակը` Grus grus archibaldi -ն, այժմ բնադրում և հանդիպում է Հայաստանի միայն հյոսիսային շրջաններում` Արփի լճի տարածքին հարող շրջակայքի ճահճուտներում և խոնավ մարգագետիններում, ինչպես նաև հարևան Վրաստանի Ջավախեթի շրջանում և Թուրքիայի Կարս նահանգում: Իր լատիներեն անվանումը` Grus grus archibaldi նոր ենթատեսակը ստացել է ի պատիվ ամերիկացի հայտնի կենսաբան և մեծանուն բնապահպան Ջորջ Արչիբալդի, որն իր ամբողջ կյանքը նվիրել է կռունկների ուսումնասիրությանն ու նրանց պահպանմանը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը