Արմաշ ԿԹՏ՝ փետրավոր գանձերի շտեմարան

Հայաստանի թռչունների պահպանման միության յուրաքանչյուր այցը Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքներ (ԿԹՏ) իր հետ բերում է նոր և հետաքրքիր դիտարկումներ: Այս անգամ էլ, այցելելով Արմաշ ԿԹՏ-ը, մեզ հաջողվեց ստանալ շատ արժեքավոր արդյունքներ:

Մեր աշխատակիցներին բախտ վիճակվեց տեսնել այնպիսի հետաքրքիր և հազվադեպ հանդիպող թռչնատեսակներ, ինչպիսինն էին Մոխրագույն քարադրը, Մեծ իլիկակտցարը, Սպիտակապոչ եղտյուրիկը, Կռվակտցարը, Վարդագույն հավալուսնը, Փողկապավոր քարադրը, Ճնճղուկ ավազակտցարը, Ֆիֆին, Սևագլուխ քրքջանը և Խայտաբադը:

IMG 7007

Մոխրագույն քարադր

IMG 6704IMG 6730

        Մեծ իլիկակտցարներ և Սպիտակապոչ եղտյուրիկ                           Մեծ իլիկակտցար՝ շրջապատված Կռվակտցարներով

IMG 7100IMG 7085

                                                 Կռվակտցար                                                                                               Փողկապավոր քարադր

IMG 7148IMG 7193

                                                          Ֆիֆի                                                                                                                 Խայտաբադ

IMG 7190IMG 7090

                         Սևագլուխ քրքջան և Հայկական որորներ                                         Ճնճղուկ ավազակտցար (ձախ) և Ֆիֆի (աջ)

IMG 7000

Հայկական որորներ և Մոխրագույն քարադր

Արմաշ ԿԹՏ-ը միշտ աչքի է ընկել թռչունների իր մեծ բազմազանությամբ: Այն հատկապես արժեքավոր տարածք է ջրաճահճային թռչունների համար, քանի որ այստեղ գտնվող արհեստական ձկնաբուծական լճերը հանդիսանում են թե՛ բնադրավայր շատ բնադրող, և թե՛ հանգստավայր շատ չվող ջրաճահճային թռչունների համար:

IMG 6877

Ներկայումս Արարատյան դաշտավայրի ոռոգման համակարգի բարեփոխումների արդյունքում Արմաշ ԿԹՏ-ի գոյությունը վտնագված է և այն գտնվում է ՀԹՊՄ-ն և BirdLife International միջազգային ընկերակցության ուշադրության կենտրոնում:

Մենք ջանք չենք խնայում պահպանելու տվյալ տարածքի բնական հարստությունը և կենդանական աշխարհը, սակայն վերջնական արդյունքին հասնելու համար կարևոր նախապայման է հասարակության ակտիվ մասնակցությունը նմանատիպ բնապահպանական խնդիրներին:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը