Տարածաշրջանային աշխատաժողով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

Հունիսի 8-ին և 11-ին Ուրցաձորում (Արարատի մարզ) տեղի ունեցավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կազմակերպված «Մասնավոր պահպանվող տարածքների առավելությունները համայնքային զարգացման և կենսաբազմազանության պահպանման համար» աշխատաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի թռչունների պահպանման միությունը:

Աշխատաժողովի նպատակն էր ուշադրություն սևեռել տվյալ շրջանի կենսաբազմազանության բնապահպանման վրա, փոխանակել փորձ բնապահպան մասնագետների միջև, բացահայտել ներկայիս բնության պահպանման խոչընդոտները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների և ներկայացուցիչների համար ստեղծել մի ընդհանուր հարթակ համագործակցելու և իրենց աշխատանքները փոխհամագործակցելու համար:

Առաջին օրը մասնակցող կազմակերպությունները ներկայացրեցին իրենց կատարված և ընթացիկ ծրագրերը, կիսվեցին իրենց փորձով և խոսեցին այն խնդիրների մասին, որոնց բախվում են իրենց գործունեության ընթացքում:

DSC 6008DSC 6097

Երկրորդ օրն իր մեջ ընդգրկեց շրջայց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանով, որի ընթացքում ապաստարանի ռեյնջերները հյուրերին ցուցադրեցին ողջ տարածքը և նորակառույց ռեյնջերական կայանը, ինչպես նաև բախտ վիճակվեց դիտարկելու այստեղ հանդիպող բազմաթիվ վտանգված կենդանիները:

DSCN0318DSCN0334

Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին մասնակցության հրավերի համար: Համոզված ենք, որ այս փորձը և աշխատաժողովի ընթացքում հնչած հետաքրքիր գաղափարներն իր ուրույն դերը կունենան ՀԹՊՄ-ն հետագա աշխատանքներում:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը