Դսեղ Էկոակումբ: Օր 5-րդ. Գործնական բնապահպանություն

P1150094«Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը շարունակում է իր նորարարական կրթական միջոցառումների շարքը:

Այս անգամ Հայաստանի թռչունների պահպանման միությունը համագործակցում էր «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ: Մեր թիմի անդամների համակարգված աշխատանքների և հիմնադրամի սիրալիր աջակցության շնորհիվ Այնթափի Բյուզանդ Մարգարյանի անվան №2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի սաները հնարավորություն ստացան հյուրընկալվելու Մարգահովտի Օհանյան կենտրոնում:

Մինչ ճանաչողական զրույց-սեմինարը անցնելը՝ Մարգահովտի կենտրոնի համակարգող Գայանե Մարգարյանը ներկայացրեց կենտրոնին կից այգում աճող բուսատեսակները, պատմեց իրենց կարևորության և առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ծանոթացրեց բնապահպանական մի շարք նորարարությունների հետ: 

P1140923P1140944

Շրջայցին հաջորդեց սեմինարը, որի ընթացքում անդրադարձ եղավ այնպիսի թեմաներին, ինչպիսիք են թափոնների կառավարումը և աղբի վերամշակումը: Դպրոցականները գործնական դասընթացի միջոցով սովորեցին ինչպես պոլիէթիլենային տոպրակներից գործել զանազան իրեր, իսկ բնական հյութերի տարաներից՝ դրամապանակներ:

P1140975P1140992

P1150047P1150073 

Սեմինարից հետո բոլորը միացան բնապահպանական խաղի շուրջ, որի արդյունքում դպրոցականները, խաղալով բույսի կամ կենդանու դեր, իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու գործունեությունը տարբեր էկոհամակարգի վրա:

P1150025P1150028

Խաղից հետո ներկաները դիտեցին բնապահպանական թեմայով մուլտֆիլմ, որի շուրջ ունեցան փոքրիկ բանավեճ: Այս բոլոր միջոցառումները իրենց բնույթով նպատակ էին հետապնդում երեխաների մոտ ձևավորելու ինքնուրույն մտածելու հմտություններ, ինչպես նաև ամրապնդելու իրենց կոմից ստացված նոր գիտելիքները:

Կարծում ենք, մեր այցը Մարգահովտի կենտրոն ունեցավ իր որոշակի ազդեցությունը, որի արդյունքներին ականատես կլինենք մի քանի տարի անց՝ ունենալով ավելի պատասխանատու սերունդ, և ըստ այդմ էլ՝ ավելի կանաչ և մաքուր երկիր:

Իսկ մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին՝ հանձին Գայանե Մարգարյանի,  դպրոցականներին այս հնարավորությունը ընձեռելու համար:

Հաջորդ դասընթացի ընթացքում Դսեղ գյուղի դպրոցականները և Մարգահովտի Օհանյան կենտրոնի սաները կմասնակցեն թռչնադիտարկմանը, որը կիրականացվի հենց Դսեղ ԿԹՏ-ի տարածքում՝ Լոռվա չքնաղ բնության գրկում:


«Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը իրականություն է դարձել OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցության շնորհիվ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը