Ուշադրություն. նկարչական մրցույթի արդյունքները

Հարգելի թռչնասերներ,

Հայաստանի թռչունների պահպանման միությունը սիրով հայտարարում է «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» նկարչական մրցույթի ավարտի մասին:

Մրցույթի ընթացքում մենք ստացանք բազում գեղեցիկ աշխատանքներ Հայաստանի տարբեր մարզերից: Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվել էր «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում:

Մասնակիցներն իրենց նկարներում պետք է պատկերեին «Գարնանն Ընդառաջ»-ի բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին գարնանային համայնապատկերում (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր):

Ստորև ներկայացնում ենք հաղթողների անունները՝

1. Սուսունյան Աննա (Արարատի մարզ, Ուրծաձորի միջն. դպրոց),

1 tegh

2. Թորոսյան Շահանե (Կոտայքի մարզ, Ջրվեժի միջն. դպրոց),

2 tegh

3. Ռոստոմյան Անի (Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց):

3 tegh

Խրախուսական նվերների են արժանացել Մկրտչյան Վարդուհին (Արարատի մարզ, գ. Այնթապ, թիվ 2 միջն. դպրոց), Մկրտչյան Սառան (ք. Երևան, թիվ 155 հիմն. դպրոց), Զաքարյան Արսենը (ք. Երևան, Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմն. դպրոց), Կարապետյան Մարիան (Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Հր. Կարապետյանի անվան միջն. դպրոց), Համբարձումյան Լուսինեն (Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Հր. Կարապետյանի անվան միջն. դպրոց), Հովհաննիսյան Անգելինան (Արարատի մարզ, Հովտաշատի միջն. դպրոց), Համբարձումյան Աննան (ք. Գյումրի, թիվ 7 հիմնական դպրոց), Ամիրյան Արմանը (Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի թիվ 1 միջն. դպրոց):

Karapetyan Maria

Hambardzumyan LusineArman Amiryan

Hambaryan AnnaMkrtchyan Sara

Hovhannisyan AngelinaZaqaryan Arsen

Mkrtchyan Varduhi

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին:

Իսկ բոլոր այն մասնակիցներին, ում այս անգամ չհաջողվեց զբաղեցնել մրցանակային տեղ, կոչ ենք անում չվհատվել, քանի որ այս ամենն ունի շարունակական բնույթ: Փորձե՛ք ձեր ուժերը մեր հաջորդ նկարչական մրցույթին:

Եվս մեկ անգամ մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» մրցույթը կարևորելու համար:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը