Դսեղ Էկոակումբ: Օր 6-րդ. Թռչնադիտարկում

«Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունն իր ծրագրի մեջ ներառում է ոչ միայն տեսական դասընթացներ, այլև գործնական պարապմունքներ:

Այսպես, հունիսի 28-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը Դսեղի հիմնական դպրոցի և Մարգահովիտի Օհանյան կենտրոնի սաների համար Դսեղ ԿԹՏ-ում կազմակերպեց արշավ-թռչնադիտարկում:

Մինչ բուն թռչնադիտարկումը Մարգահովիտի սաները շրջեցին և ծանոթացան Դսեղի Բնության և այցելուների կենտրոնին, իսկ Դսեղ ԿԹՏ-ի խնամակալ Էդուարդ Շեկոյանը ներկայացրեց ԿԹՏ-ի մակետը և խոսեց տարածքի կարևորագույն հատվածների մասին:

IMG 8268IMG 8265

Կենտրոնից դուրս գալով՝ խումբը ուղևորվեց դեպի Ծովեր լիճը, որտեղ ժամանակին մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ միասին սեղան էին նստում Ա. Իսահակյանը, Ա. Շիրվանզադեն, Վ. Բրյուսովը, Վ. Տերյանը, Լեոն և այլ անվանի մարդիկ:

Թռչնադիտարկման նպատակն էր՝ երեխաներին ծանոթացնել թռչնադիտարկման պարզագույն հմտություններին, օգտվել հեռադիտակներից և սովորեցնել ճանաչել թռչուններին՝ թե՛ տեսքով, թե՛ ձայներով:

IMG 8271

Արշավի արահետը հատեց դաշտերը, անտառի մի հատվածը՝ բերելով դեպի Ծովեր լիճը: Ճանապարհին մասնակիցներին բախտ վիճակվեց դիտարկել մի շարք հետաքրքիր թռչնատեսակներ՝ Տափաստանային ճուռակին, Սևագլուխ չքչքանին, Կորեկնուկին, Ժուլանին, Սոսնձակեռնեխին և մի քանի այլ տեսակներ:

Կիրառելով դաշտային ուղեցույցը՝ մեր թիմը աշխատեց օգնել երեխաներին մտապահել դիտարկված թռչնատեսակներին, ավելացնել նրանց գիտելիքի պաշարը և նոր հետաքրքրություն հաղորդել հետագա արշավներին:

IMG 8294IMG 8300

IMG 8302IMG 8305

«Դսեղ Էկոակումբ» նախաձեռնության հաջորդ դասընթացը տեղի կունենա արդեն աշնանը, երբ կրկին կխոսվի մի շարք կարևոր բնապահպանական խնդիրների և դրանց արդյունավետ լուծումների մասին:

IMG 8326


«Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը իրականություն է դարձել OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցության շնորհիվ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը