«Տոնե՛նք գարունը թռչունների հետ» նկարչական մրցույթի մրցանակաբաշխություն

IMG 8393

Հիշեցնենք, որ մարտի վերջին Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարել էր «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» խորագրով նկարչական մրցույթ:

Մասնակիցներն իրենց նկարներում պետք է գարնանային համայնապատկերում պատկերեին «Գարնանն Ընդառաջ»-ի բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր):

Երկար քննարկումներից և մասնագիտական գնահատումից հետո առանձնացվեցին լավագույն աշխատանքները, որոնք պարգևատրվեցին Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

Հուլիսի 20-ին տեղի ունեցավ մրցույթի մրցանակաբաշխությունը, որին ներկա էին թե՛ հաղթողները, թե՛ խրախուսական մրցանակների արժանացած դպրոցականները:

IMG 8470IMG 8430

IMG 8437

Մեր թիմը ներկայացրեց իր գործունեությունը, իրականացվող կրթական ծրագրերը և դրանց շրջանակներում կազմակերպվող մրցույթներն ու միջոցառումները: Օրվա զվարճալի մասը կազմեց «Ճաշարան» ինտերակտիվ խաղը, որն իր շուրջ համախմբեց երեխաներին ու ծնողներին, ովքեր համատեղ ուժերով փորձում էին գուշակել տարբեր թռչնատեսակների ճաշացանկը:

IMG 8448

Հայաստանի թռչունների պահպանման միությունը սրտանց շնորհավորում է բոլոր մասնակիցներին և ներկաներին:

Մենք անհամբեր սպասում ենք մեր հաջորդ մրցույթներին և հանդիպումներին:

Մարդկանց և թռչունների համար…

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը