KBA... Նոր մեծ քայլ բնապահպանության մեջ

Հավայան կղզիներում տեղի ունեցող IUCN-ի (Բնության պահպանության միջազգային միություն, ԲՊՄՄ) Համաշխարհային բնապահպանական կոնգրեսի ընթացքում աշխարհի առաջատար 11 բնապահպանական կազմակերպություններ, այդ թվում նաև BirdLife International-ը և RSPB-ը (BirdLife գործընկերը Միացյալ Թագավորությունում), հայտարարեցին նոր համագործակցության ստեղծման մասին, որը նպատակ է ունենալու հայտնաբերելու, քարտեզագրելու, հաշվառելու և պահպանելու մեր մոլորակի կյանքի համար կարևորագույն վայրերը:

Ճանաչեք բնապահպանական համայնքում այսուհետ կիրառելի նոր տերմին – KBA (Key Biodiversity Areas) կամ Առանցքային կենսաբազմազանության տարածքներ:

KBA համագործակցությունը նպատակ ունի մոբիլիզացնելու զանազան ռեսուրսներ և փորձագիտություն, որպեսզի հայտնաբերի և քարտեզագրի Առանցքային կենսաբազմազանության տարածքները ողջ աշխարհով մեկ: Այս տարածքների մոնիտորինգը հնարավորություն կտա հայտնաբերելու հնարավոր սպառնալիքները և մշակելու համապատասխան բնապահպանական քայլեր: Համագործակցությունը նաև խորհրդատվություն է տրամադրելու ազգային կառավարություններին իրենց կողմից պահպանվող տարածքների ընլայնման գործում և աշխատելու է մասնավոր կազմակերպությունների հետ՝ երաշխավորելու իրենց կողմից բնության վրա թողած ազդեցության նվազեցումը և մեղմացումը:

Նրանք, ովքեր ծանոթ են BirdLife-ի Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքների (ԿԹՏ) հետ կապված աշխատանքներին, արդեն իսկ հասկացել են ողջ գաղափարը: Ինչպես և մենք՝ 120 ազգային գործընկերները, վերջին չորս տասնամյակների ընթացքում բացահայտում էինք աշխարհի տարբեր անկյուններում՝ թե՛ ցամաքում, թե՛ ջրում գտնվող 13,000 ԿԹՏ:

Նոր KBA չափանիշը նախատեսված է կարգավորելու բոլոր գոյություն ունեցող մոտեցումները մեկ բնապահպանական հարկի տակ, որը բոլոր բնապահպանական կազմակերպությունները մատնանշելու են երկրների կառավարություններին: Ի դեպ, BirdLife-ը կառավարելու է Առանցքային կենսաբազմազանության տարածքների համաշխարհային տվյալների բազանTM:

20160903 193934

«BirdLife համագործակցությունը պատմություն է կերտում: Վերջին 40 տարվա ընթացքում BirdLife-ի 120 ազգային բնապահպանական կազմակերպությունների ցանցը համակարգորեն քարտեզագրել է և պահպանել թռչունների համար կարևոր հազարավոր տարածքներ՝ ամուր հիմք ստեղծելով KBA համագործակցության հաջողությունների համար: Մենք լիովին ընդունում ենք մեր դերակատարությունը KBA-ի տվյալները կառավարելու հարցում՝ տեղեկացնելու այս տարածքներում անհրաժեշտ նպատակային բնապահպանական գործողությունների մասին:»

Պաթրիշիա Զուրիտա, BirdLife International-ի գլխավոր գործադիր տնօրեն


Դուք կարող եք ուսումնասիրել այդ ուշագրավ տեղերն ինտերակտիվ քարտեզի միջոցով՝ www.keybiodiversityareas.org.

Ներբեռնեք The Global standard for the identification of Key Biodiversity Areas հրատարակությունը:


all partner logosKBA գործընկերներն են՝ Amphibian Survival Alliance, BirdLife International, Conservation International, Critical Ecosystem Partnership Fund, Global Environment Facility, Global Wildlife Conservation, International Union for Conservation of Nature (IUCN), NatureServe, RSPB, Wildlife Conservation Society և World Wildlife Fund:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը