ՀԹՊՄ-ը Համաշխարհային բնապահպանական համագումարին

Սեպտեմբերի 1-10, Հոնոլուլուն՝ Հավայան կղզիների մայրաքաղաքը, պատիվ ունեցավ հյուրընկալելու աշխարհի մեծագույն բնապահպանական միջոցառումը՝ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Համաշխարհային բնապահպանական համագումարը:

Յուրաքանչյուր չորս տարին մեկ Համագումարը միավորում է պետական գործիչներին, հասարակական կազմակերպությունները, ՄԱԿ գործակալությունները և շատ այլ մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ քննարկելո և լուծումներ գտնել աշխարհի կարևորագույն ու հրատապ բնապահպանական խնդիրների համար:

Լինելով ԲՊՄՄ-ն անդամ՝ Հայաստանի թռչունների պահպանման միությունը նույնպես պատիվ է ունեցել ներկա գտնվելու համագումարին: Մեր կազմակերպությունը շատ բարձր է գնահատում համաշխարհային բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնումը, ուստի մենք կարևորում ենք մեր ձայնի ուժը մեր մոլորակի վրա դրական փոփոխություններ բերելու համար:

Համագումարին մեզ բախտ վիճակվեց նաև ներկայացնելու Հայաստանը և իր թռչնաշխարհը: Մեր տպագրությունները բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեցին տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների անդամների մոտ: Հուսով ենք, որ կկարողանանք օգնել համագումարի մասնակիցներին բացահայտելու մեր երկրի բնությունն՝ իր հարուստ բուսական և կենդանական աշխարհներով:

1b2

Մեր տպագրությունները ԲՄՊՊ-ն Համաշխարհային բնապահպանական համագումարին

IMG 5899

ԲՊՄՄ-ն նախագահ Չժան Սինշենը Վրաստանի և Հայաստանի (պրն Մամիկոն Ղասաբյան) պատվիրակների հետ


IUCN logo.svgՍտեղծվելով 1948 թվականին՝ ԲՊՄՄ-ը անդամակցային միություն է, կազմված թե՛ պետական, թե՛ քաղաքացիական կազմակերպություններից: Այն ապահովում է պետական, մասնավոր և ոչ պետական կազմակերպությունները գիտելիքներով և գործիքներով, որոնք համատեղ խթանում են մարդկային քաղաքակրթության առաջխաղացումը, տնտեսական զարգացումը և բնության պահպանումը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը