ՀԹՊՄ-ը EBCC համաժողովին Գերմանիայում

e03d8aaa3d5fbe04af9626d323f004b1Սեպտեմբերի 5-9-ը Գերմանիայի Հալլե քաղաքում «Թռչունները փոփոխվող աշխարհում» խորագրով տեղի ունեցավ Թռչունների հաշվառման եվրոպական խորհրդի (EBCC) 20-րդ համաժողովը, որին ներկա էր նաև Հայաստանի թռչունների պահպանման միությունը:

EBCC-ի համաժողովները տեղի են ունենում յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ համախմբելով բոլոր այն մարդկանց, ովքեր ընդգրկված են թռչունների հաշվառումների, հետազոտման և բնապահպանության մեջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:

Այս տարի համաժողովին քննարկվեցին նոր մոնիտորինգային ծրագրերի, ատլաս նախագծի, պոպուլյացիայի նվազման պատճառների հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև խոսվեց թռչուններին վերաբերող օրինագծերի ազդեցության մասին: Հիմնական ուշադրությանն արժանացան թռչնաբանական այն նախագծերը, որոնք ներառում են քաղաքացիական գիտության բաղադրիչը, որոնց շրջանակներում հասարակ քաղաքացիները աջակցում են գիտության զարգացմանը: Ներկայացվեց www.ornitho.de վեբ-կայքը, որտեղ ընդգրկված է Գերմանիայում հանդիպող բոլոր թռչունների թիվն ու անվանական ցանկը:

Պրն. Նայջել Քոլլարը (BirdLife International, Քեմբրիջ) խոսեց թռչունների տաքսոնոմիայի, թռչնատեսակների համաշխարհային ցանկի մեջ փոփոխությունների մասին: Այնուհետև, յուրաքանչյուր EBCC գործընկեր ներկայացրեց իր գործունեությունը և հատկանշական բացահայտումները:

IMG 1047IMG 1090

IMG 1216IMG 1217

IMG 1059IMG 1058

IMG 1104IMG 1109

Կարեն Աղաբաբյան (Հակոբյան բնապահպանական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան)

20-րդ համաժողովը հնարավորություն տվեց նաև նշելու IWC-ի (International Waterbird Census) 50-ամյակը: Վերջինիս ընթացքում տեղի ունեցան նաև IWC-ի ազգային համակարգողների ներկայացուցչի ընտրությունները, որի արդյունքում Մակենդանիայից Դանկա Ուզունովան արժանացավ այս պատվավոր պաշտոնին:

IMG 1222IMG 1246

Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր շնորհակալությունն է հայտնում Թռչունների հաշվառման եվրոպական խորհրդին՝ 20-րդ համաժողովին մասնակցելու հնարավորություն տալու համար:

Մարդկանց և թռչունների համար...

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը