Դսեղ Էկոակումբ: Օր 8-րդ. Գործնական բնապահպանություն, մաս 2

«Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը շարունակում է իր հետաքրքիր և նորարարական կրթական միջոցառումների շարքը:

Այս անգամ Հայաստանի թռչունների պահպանման միությունը համագործակցում էր «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ: Մեր թիմի անդամների համակարգված աշխատանքների և հիմանդրամի սիրալիր աջակցության շներհիվ Ծաթերի ու Ձորագյուղի դպրոցի սաները հնարավորություն ստացան հյուրընկալվելու Մարգահովիտի Օհանյան կենտրոնում:

25

Մինչ ճանաչողական զրույց-սեմինարի անցնելը՝ Մարգահովիտի կենտրոնի համակարգող Գայանե Մարգարյանը ներկայացրեց կենտրոնին կից այգում աճող բուսատեսակները, պատմեց իրենց կարևորության և առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ծանոթացրեց բնապահպանական մի շարք նորարարությունների հետ: Շրջայցին հաջորդեց սեմինարը, որի ընթացքում անդրադարձավ նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են թափոնների կառավարումը և աղբի վերամշակումը: Դպրոցականները գործնական դասընթացի միջոցով սովորեցին, ինչպես պոլիէթիլենային տոպրակներից գործել զանազան իրեր, իսկ բնական հյութերի տարաներից՝ դրամապանակներ:

Գայանե Մարգարյանը ներկայացրեց նաև «Միջատների հյուրանոցի» մասին: Այս ամենից հետո ներկաները դիտեցին բնապահպանական թեմայով մուլտֆիլմ, որի շուրջ ունեցան փոքրիկ բանավեճ: Այս բոլոր միջոցառումները իրենց բնույթով նպատակ էին հետապնդում երեխանների մոտ ձևավորելու ինքնուրույն մտածելու հմտությունը, ինչպես նաև ամրապնդելու իրենց կողմից ստացած նոր գիտելիքները:

34

Հուսով ենք, որ այս զրույց-սեմինարը ունեցավ իր դրական կողմերը և ապագայում մենք կունենանք ավելի պատասխանատու սերունդ,և ըստ այդմ էլ՝ ավելի կանաչ և մաքուր երկիր:

1

Հ.Գ. Իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին՝ հանձինս Գայանե Մարգարյանի, դպրոցականներին այս հնարավորությունը ընձեռելու համար:


«Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը իրականություն է դարձել OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցության շնորհիվ:

 

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը