Եվրաթռչնադիտարկում 2016-ի արդյունքները

IMG 7329«Եվրաթռչնադիտարկման նպատակն է մարդկանց մեջ խթանել տեղեկացվածության աճը թռչունների միգրացիայի մասին՝ ցույց տալով այդ երևույթի հրաշքները և վտանգները, ինչպես նաև խրախուսելով բնապահպանական գործողությունները, որոնք անհրաժեշտ են չվող թռչունների տեսակները և դրանց բնադրավայրերը փրկելու համար:»

Ավելի քան 20.000 մասնակից, ավելի քան 5.8 միլիոն թռչուն՝ ահա«Եվրաթռչնադիտարկում 2016»-ի նվաճումները:

Ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ին և 2-ին Եվրոպան և Կենտրոնական Ասիան միավորվում է բացահայտելու թռչունների միգրացիայի հետաքրքրաշարժ աշխարհը: Մարդիկ հրավեր են ստանում դիտարկելու թռչուններին, լսելու հետաքրքիր փաստեր նրանց միգրացիայի և դրա ընթացքում իրենց հանդիպող խոչընդոտների մասին:

Այս տարի «Եվրաթռչնադիտարկում 2016»-ը ներառել էր BirdLife գործընկերների կողմից Եվրոպայով և Կենտրոնական Ասիայով մեկ կազմակերպված տարբեր միջոցառումներ (թռչունների օղակավորում, արշավներ, բնապահպանական կրթական աշխատաժողովներ):

Ըստ BirdLife International-ի, Եվրաթռչնադիտարկումը առաջին անգամ կազմակերպվել է 1993-ին, և դրանից ի վեր ավելի քան 1.1 միլիոն մարդ մասնակցել է մոտ 36.000 միջոցառումներին՝ նպատակ ունենալով հաշվառելու 60 միլիոնից ավել թռչուններին՝ այն ընթացքում, երբ իրենք թռչում են հարավ ձմեռելու:

Հավաքագրված բոլոր տվյալները ազգային գործընկերների կողմից (Հայաստանում՝ ՀԹՊՄ-ը) փոխանցվում են Եվրոպական կենտրոն (այս տարի այն վարում էր Vogelschutz SVS-ը՝ BirdLife-ի գործընկերը Շվեյցարիայում):

Ինչպես և անցած տարիներին, Հայաստանի թռչունների պահպանման միությունը այս անգամ էլ միացել էր միջոցառմանը: Այս տարի մենք ունեցել ենք 45 մասնակից և հաշվառել ենք 10.577 թռչուն:

Հոկտեմբերի 1-ին Այնթափ գյուղի Բյուզանդ Մարգարյանի անվան №2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի սաների հետ միասին թռչնադիտարկում իրականացվեց Արմաշ ԿԹՏ-ում (Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածք):

IMG 7360IMG 7363a

IMG 7313

Համընկնելով Արենու գինու ամենամյա փառատոնի հետ, Եվրաթռչնադիտարկումը տեղի ունեցավ նաև Նորավանք ԿԹՏ-ում: Բացի այդ, փառատոնի շրջանակներում մեր կազմակերպությունը ներկայացրեց իր 15-ամյա գործունեությունը և իր տպագրություններն ու նյութերը:

IMG 9029IMG 7370a

Հոկտեմբերի 2-ին Եվրաթռչնադիտարկումը շարունակվեց նաև Արփի լիճ, Սևանա լիճ և Տաշիր ԿԹՏ-ներում՝ մեր կամավորների և ԿԹՏ խնամակալների մասնակցությամբ և աջակցությամբ:

ՀԹՊՄ-ը իր երախտագիտությունն է հայտնում մեր անդամներին և մեր ԿԹՏ խնամակալներին՝ Հայաստանում«Եվրաթռչնադիտարկում 2016»-ին միանալու և աջակցելու համար:

IMG 7287

Իսկ մենք անհամբեր սպասում ենք նոր արդյունքների «Եվրաթռչնադիտարկում 2017»-ին...

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը