Նորություններ Սև անգղի մասին

Այս տարի օգոստոս ամսին Հայաստանի թռչունների պահպանման միության թռչնաբանները Ի. Ճավճավաձեի անվան իստիտուտի գիտնական Ալեքսանդր Գավաշելաշվիլիի հետ միասին թևանշադրեցին և արբանյակային տվիչ ամրացրեցին սև անգղի մոտ 3 ամսեկան ձագի վրա:

Այս կերպ Հայաստանի թռչունների պահպանման միությունը շարունակում է 2006 թ-ին սկսած Սև անգղերին արբանյակային տվիչներով և թևանիշերով նշադրման ծրագիրը: Մինչև այժմ միության թռչնաբանների կողմից արբանյակային տվիչներով և թևանիշերով նշադրվել են երեք սև անգղեր և հերթական անգղը կրում է 03 A կոդով թևանիշը, որտեղ A-ն Armenia (Հայաստան) բառի առաջին տառն է, իսկ թիվը ցույց է տալիս, թե որերրոդ անգղն է նշադրված: Թևանիշի շնորհիվ հնարավոր է ճանաչել անգղին որպես Հայաստանի թռչուն անգամ թռիչքում:P1220747

Արբանյակային տվիչի շնորհիվ Հայաստանի թռչունների պահպանման միությունը պարբերաբար տվյալներ է ստանում այն մասին, թե տվյալ թռչունը տվյալ ժամանակահատվածում որտեղ է գտնվում: Համաձայն ստացված տվյալների կարող ենք տեղեկացնել, որ օգոստոս ամսին նշադրված թռչունը մինչև նոյեմբեր ամիսը թևածեց հայկական երկնքում և միայն նրա երկրորդ կեսից հետո ուղևորվեց երկար ճանապարհորդության:

Այժմ այն գտնվում է Պարսից ծոցի առափնյա շրջաններում` Մորավիդ քաղաքի հարևանությամբ: Եվ քանի որ սև անգղի երիտասարդ անհատները վերադառնում են իրենց բնօրրան միայն սեռահասուն դառնալուց հետո, իսկ նրանք սեռահասուն են դառնում 4-5 տարեկան հասակում, ապա մեզ մնում է միայն ուշի ուշով հետևել այս երիտասարդ անհատի տեղափոխություններին և հուսալ, որ նա կվերադառնա իր բնօրրան, այնտեղ, որտեղ նրան նշադրել են:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը