BirdLife ԵվրԿԱ-ի կոմիտեի հանդիպումը Վրաստանում

20161012 102609Հոկտեմբերի 10-ից 12-ը Թբիլիսում և Բաթումիում տեղի ունեցավ BirdLife-ի համագործակցության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կոմիտեի հանդիպումը:

Գործընկերներին հյուրընկալում էր SABUKO-ն՝ Վրաստանի BirdLife-ի ներկայացուցիչը: AOS-ի և ՀԹՊՄ-ն ներկայացուցիչները նույնպես ներկա էին կոմիտեի հանդիպմանը: Կոմիտեի հանդիպումը Կովկասում նպատակ ուներ ընդգծելու գործընկերների տարածաշրջանային աշխատանքների կարևորությունը և աջակցելու BirdLife-ի Կովկասյան նախաձեռնությանը:

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի գործընկերները ներկայացրեցին իրենց ձեռքբերումները և խնդիրները (ինչպիսինն է, օրինակ, Ադրբեջանի ՀԿ-ների համար բարդ քաղաքական իրավիճակը): Կովկասյան նախաձեռնությունն արդեն ունեցել է տարածաշրջանի վրա իր դրական ազդեցությունը և ԵվԿԱ-ի կոմիտեն խթանում է ավելի շատ BirdLife գործընկերներ աջակցելու նախաձեռնությանը:

20161012 09010520161012 092154

Կովկասի և Կենտրոնական Ասիայի գործընկերների հանդիպումը տեղի կունենա 2017 թվականի հունվարին, որը կհյուրընկալի ACBK-ն՝ BirdLife գործընկերը Ղազախստանում: Սա կնպաստի տարածաշրջանում համագործակցության ամրացմանը և կզինի գործընկերներին այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են ի հայտ եկող խնդիրները լուծելու և BirdLife-ի ռազմավարությունը ի կատար ածելու համար:

Կոմիտեն վերանայեց 2016 թվականի աշխատանքային պլանի առաջխաղացումը, ինչպես նաև BirdLife-ի համաշխարհային ռազմավարության իրականացման հետ կապված 2017 թվականի առաջնահերթությունները: Կարևորվեց ԿԹՏ-ների մասին տեղեկատվության թարմացումը Աշխարհի թռչունների տվյալների բազայում, ինչպես նաև Առանցքային կենսաբազմազանության տարածքների չափանիշների փորձարկումը Եվրոպայում:

Հաջորդ Եվրոպական գործընկերության հանդիպումը տեղի կունենա Սինգապուրում 2017 թվականի հոկտեմբերի 9-ին՝ BirdLife-ի համաշխարհային կոնգրեսից մեկ օր առաջ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը