«Թռչունների արահետ» վահանակների շնորհանդեսը Հայաստանում

Bird Trail Launched in ArmeniaԱյս տարի ԱՄԱՓ մշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ճանաչեք հայկական հուշարձանները» ծրագրի շրջանակներում, Արարատի ստորոտին ծվարած Սուրենավան գյուղում՝ Արմաշի ձկնաբուծարանների մոտ, կայացավ Հայաստանի «Թռչունների արահետը» ներկայացնող վահանակների շնորհանդեսը:

Բազմալեզու, աչք շոյող տեղեկատվական վահանակներն ու ճանապարհային ուղեցույց-ցուցանակները տեղեկացնում են Հայաստանի 350 թռչնատեսակներից մեծամասնության մասին՝ այցելուներին խոստանալով անկրկնելի թռչնադիտարկում ողջ Հայաստանում: «Թռչունների արահետ» ծրագիրը իրագործվեց ԱՄԱՓ մշակութային հասարակական կազմակերպության, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի Թռչունների Պահպանման Միության համագործակցության արդյունքում:

«Թռչունների արահետը» դա ԱՄԱՊ-ի «Ճանաչեք հայկական հուշարձանները» ծրագրի 2009 թ-ի շարունակությունն էր, որում ներառված էին Արմաշը, Ուրանոցը, Լիճքը և Նորաշենը: Ոչ բոլորին է հայտնի, թե ինչ հարուստ թռչնաշխարհ ունի Հայաստանը՝ ավելի քան 350 տեսակի աներևակայելի գույներով և անուշ դայլայլով հիացնող ամենազանազան թռչուններ, որոնք իրենց բնադրման, հանգրվանի և ձմեռման վայր են ընտրել «Թռչունների արահետ»-ում ընգրկված այս վայրերը: Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի պատմամշակութային ժառանգության վայրերում, հեշտացնել զբոսաշրջիկների և թռչնասերների մուտքը այս տարածքներ և գովազդել Հայաստանը որպես էկոտուրիզմի լավագույն վայր:

Արմաշի ձկնաբուծական լճերը հանդիսանում են թռչնաբանական տեսանկյունից Կովկասի ամենահարուստ վայրերից մեկը, որը աչքի է ընկնում թռչունների մեծ բազմազանությամբ: Թռչունների այն բազմազանությունը, որն այս վայրը անվանում է բնակավայր, կազմում է շուրջ 220 թռչնատեսակ: Այն նաև հանգրվան է բազմաթիվ միգրացիա կատարող թռչունների համար, որոնք հարևան երկրներից անցնելով սահմանը, հայտնվում են Արմաշում: Արևոտ օրերին թռչնասերները կարող են զմայլվել թռչունների գունագեղությամբ և անուշ դայլայլով:

Սևանա լիճը հանդիսանում է միջազգային նշանակության Կարևորագույն Թռչնաբանական Տարածք, որը հանգրվանում է բազմաթիվ միգրացիա կատարող ջրաճահճային թռչունների իրենց չուի ժամանակահատվածում: Նորաշենի արգելոցը ստեղծվել է պահպանելու Հայկական որորի (Larus armenicus) եզակի բնադրավայրերից մեկը՝ Որորների կղզին: Հայկական որորի այս բնադրագաղութը հանդիսանում է Փոքր ասիայում բնադրող այս տեսակի զգալի մասը:

Լիճք արգելավայրը, որը ներառում է փոքր լճակներ և իրենց սնուցող գետը, բնադրավայր է հանդիսանում բազմաթիվ ջրաճահճային թռչունների համար:

Ուրանոցի տարածքում կարելի է տեսնել կիսաանապատից մինչև լեռնային տափաստան հանդիպող գրեթե բոլոր տեսակի կենսամիջավայրեր: Գրեթե ուղղահայաց ժայռային գոյացությունները, նոսր գիհու անտառը, ցածրաաճ լայնատերև ծառերը, թփուտներն ու մացառուտները, աղքատ բուսականությամբ ծածկված լեռնալանջերն ու հազվադեպ հանդիպող Գազի թփերը գրավում են մեծ թվով թռչունների, որոնց թվում Սպիտակագլուխ և Մորուքավոր անգղերին, Քարակաքավին և այլն:

Արմաշում տեղակատվական վահանակների պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց 30 րոպե տևողությամբ թռչնադիտարկման տուրը, որը կազմակերպվել էր Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից նախատեսված թռչնասեր պաշտոնյաների համար, որոնց թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի լիազոր դեսպան Մարի Լ. Յովանովիչը: Ծրագրի հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, USAID/CAPS-ը և Գյումրի քաղաքում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը