«Nature School» ուսումնական ծրագիր Կովկասում

Nature SchoolԱյս տարի համատեղ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի BirdLife International կազմակերպության ներկայացուցիչների Doga Dernegi Թուրքիայի ներկայացուցիչ կազմակերպությունը անցկացրեց «Nature school» տարածաշրջանային բնապահպանական ծրագիրը, որին մասնակցում էին հայ, թուրք, ազերի և վրացի երիտասարդ բնապահպանները: Ծրագրի նպատակն էր համախմբել տարածաշրջանի երիտասարդ բնապահպաններին մեկ ընդհանուր խնդրի շուրջ՝ պահպանել բնությունը:

Ծրագիրը կազմված էր երկու փուլից: Առաջին փուլը տեղի ունեցավ հոկտեմբերի վերջին, Կարս քաղաքից ոչ հեռու գտնվող Սարիկամիշի հանգստյան գոտում: Հանդիպման բոլոր վեց օրերին մասնակիցները ակտիվորեն քննարկում էին տարածաշրջանի բնապահպանական հիմնախնդիրները: Հրավիրված թուրք դասավանդողները ներկայացրեցին տարբեր բնապահպանական հիմնախնդրիներ կովկասյան տարածաշրջանում, քննարկվեցին կենսաբազմազանությանը սպառնացող վտանգները, որի ընթացքում մասնակիցներն ակտիվորեն ներգրավված էին դասապրոցեսին փորձելով լուծումներ գտնել տարբեր առաջադրված խնդիրներին:

Երկրորդ փուլը սկսվեց դեկտեմբերի առաջին օրը: Այս անգամ մասնակիցները հյուրընկալվել էին Ռիզե քաղաքից ոչ հեռու գտնվող Այդերի հարթավայրում: Այս փուլը հետաքրքիր էր քննարկվող թեմաներով՝ արդիական կովկասյան տարածաշրջանում:

Կազմակերպվեցին բազմաթիվ խմբակային աշխատանքներ, որոնք ուղղված էին զարգացնել մասնակիցների ռազմավարական մտածողության ունակությունները: Ներկայացվեցին նաև տեսակների և տեղանքի պահպանության, Կարևորագույն Կենսաբազմազանության Տարածքների մասին տեղեկություններ:

Nature School ծրագիրը զարգացեց մասնակիցների բնապահպանական խնդիրներին մոտեցումն ու լուծման առավել գործնական հմտությունները և հանդիսացավ հարևան պետությունների երիտասարդների ազատ շփման և մտերմացման գրավականը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը