ԿԹՏ խնամակալների տարեկան հանդիպումը և համատեղ գործնական այցը Արփի լիճ ԿԹՏ

DSC 0464ԿԹՏ խնամակալների միջև փորձի փոխանակման, ինչպես և ՀԹՊՄ ապագա ծրագրերին ծանոթացնելու, մի շարք բնապահպանական հարցերին վերաբերող քննարկումներ կազմակերպելու նպատակով Վանաձորի «Օրհուս» կենտրոնում օգոստոսի 15-ին կայացավ ՀԹՊՄ աշխատակիցների տարեկան հանդիպումը:

Մասնակիցների թվում էին ՀԹՊՄ աշխատակիցները և ԿԹՏ խնամակալները: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀԹՊՄ կատարած աշխատանքերը և նվաճումները, ԿԹՏ-ների նշանակալից դերը թռչունների պահպանության խնդրո շրջանակներում և այլն: Հանդիպման ընթացքում ՀԹՊՄ աշխատակից Նիկոլայ Գերասիմենկոն մանրամասնորեն ներկայացրեց ոչ միայն թռչունների պահպանությանն ուղղված ՀԹՊՄ-ի կողմից որդեգրած բնապահպանական ռազմավարությունը, այլև այն ուղիները, որոնց շնորհիվ Հայաստանի ԿԹՏ-ներում կարելի է զարգացնել զբոսաշրջության էկոտուրիզմ կոչվող ուղղությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնապահպանությանն ու տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր, հնչեցին կարծիքներ, ներկայացվեցին հետաքրքիր առաջարկներ, ի հայտ եկան նոր գաղափարներ, իսկ ավարտին ԿԹՏ խնմակալներին հանձնվեցին համապատասխան ԿԹՏ-ների վկայականներ:

Հանդիպման երկրորդ մասը, որն անմիջականորեն վերաբերում էր Արփի լիճ և Ամասիա ԿԹՏ-ների ու կենսամիջավայրի վիճակի ուսումնասիրմանն ու թռչունների հաշվառմանը, տեղի ունեցավ հաջորդ օրը`  օգոստոսի 16-ին: ՀԹՊՄ աշխատակիցներն ու ԿԹՏ խնամակալները վաղ առավոտից մինչև երեկո Ամասիայի և Արփի լճի շրջակա տարածքում կատարեցին մոնիտորինգային և թռչունների հաշվառմանն ուղղված աշխատանքներ, ուսումնասիրեցին կենսամիջավայրի առկա վիճակը`  անելով համապատասխան մասնագիտական եզրակացություններ: «Շանթ» հեռուստաընկերության Գյումրու մասնաճյուղից հրավիրված էին լրագրողներ, ովքեր ուշադրությամբ հետևում էին ՀԹՊՄ աշխատակիցների և ԿԹՏ խնամակալների կողմից իրականացվող աշխատանքներին, նրանց ուղղում իրենց հուզող հարցերը Արփի լճի, ինչպես և Հայաստանի տարածքի կենսաբազմազանության ու թռչնաշխարհի պահապանության վերաբերյալ`  մասնագետների կողմից տրված տեղեկությունների հիման վրա պատրաստելով լուսաբանող հաղորդում:

Բնապահպանական խնդիրները բազմազան ու բազմաթիվ են, սակայն հանդիպման մասնակից ԿԹՏ խնամակալները` ի դեմս Արփի լիճ և Ամասիա ԿԹՏ-ների խնամակալ Շաքրո Ղազարյանի, յուրաքանչյուրը իր ԿԹՏ-ի տարածքում, աչալուրջ են և հետևողական կենսամիջավայրի և կենդանական աշխարհի պահպանության ուղղությամբ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը